
Այս օրերին բոլորս ականատես եւ ականջալուր դարձանք Իրանի հարաւային կղզիներում կատարւած պայթիւնին: Այս պատահարը մեծ վիշտ եւ տագնապ պատճառեց Իրանի եւ իրանահայ ժողովրդին: Մենք իբրեւ հաւատարիմ քաղաքացիներ եւ իրանասէր հայեր, Աստւածաշունչ մատեանին հետեւելով ցաւակցում եւ տխրում ենք իրանցի մեր եղբայրների եւ քոյրերի հետ այս դժբախտ պատահարի կապակցութեամբ:
Այս տխուր առիթով ցաւակցում եւ վշտակցում ենք Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդ Այաթօլլահ Խամենէիին եւ երկրի նախագահ դոկտ. Փեզէշքիանին: Աղօթող ենք պայթիւնի զոհ գնացած մեր եղբայրների եւ քոյրերի հոգիների խաղաղութեան համար: Աղօթող ենք վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար: Զոհերի ընտանիքներին մաղթում ենք ծով համբերութիւն եւ անսպառ մխիթարանք: Աղօթող ենք մանաւանդ հրշէջների համար, որոնք անցեալ օրերին ցերեկ եւ գիշեր գործեցին կրակը մարելու եւ մարդկանց ազատելու համար:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ