ԻրանՔաղաքական

Շահիդ Ռաջայի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի հետաքննութեան կոմիտէի յայտարարութիւնը. «Պայթիւնը անփութութեան պատճառով էր, մեղաւորները յայտնաբերւել են, եւ հետաքննութիւն է ընթանում»

Պայթիւնի հետեւանքով զոհերի թիւը հասել է 70-ի

«ԱԼԻՔ» – Բանդար Աբբասի Շահիդ Ռաջայի նաւահանգստում հրդեհի պատճառները հետաքննող յանձնաժողովը, փորձագէտների ու արտակարգ իրավիճակների մասնագէտների մասնակցութեամբ հետաքննութիւն իրականցնելուց յետոյ, հետեւեալ կերպ է թւարկել նախնական արդիւնքները.

1- Աշխատանքային անվտանգութիւնը երաշխաւորող սկզբունքների վերաբերեալ անգործունակութիւնն ապացուցւած է։

2- Որոշ դէպքերում գրանցւել է ապատեղեկատւութիւն: Հարուցւել է գործ եւ այս ուղղութեամբ լրջօրէն աշխատելու են  անվտանգութեան եւ դատական ​​մարմինները՝ բացայայտելու մեղաւորներին։

3- Միջադէպի հիմնական պատճառի մասին վերջնական արդիւնքների համար պահանջւելու է տարբեր ասպեկտների ամբողջական եւ համապարփակ ուսումնասիրութիւն, որը պահանջում է տեխնիկական եւ լաբորատոր ժամանակատար գործընթացներ: Այնուամենայնիւ, այն անյապաղ իրականացւելու եւ  հանրութեանը տեղեակ կը պահւի հնարաւորինս շուտ։

Յայտարարութեան մէջ ՆԳ-ն դիմելով հանրութեանը նշել է. « Սիրելի՛ հայրենակիցներ, վստահեցնում ենք, որ այս միջադէպի բոլոր մեղաւորները կը պատժւեն առանց նկատառումների։ Հետեւաբար, խնդրւում է, որ միջադէպի պատճառի վերաբերեալ տեղեկատւութեան համար հետեւել միայն հետաքննութեան կոմիտէի հրապարակումներին, որն առաքելութիւնն իրականացնում է Հորմոզգանի նահանգապետի ղեկավարութեամբ»։

Նոյն կապակցութեամբ Հորմոզգանի ճգնաժամային կառավարման գլխաւոր տնօրէնը յայտարարել է, որ Շահիդ Ռաջայի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհերի թիւը հասել է 70-ի, վիրաւորւել աւելի քան 138 մարդ դեռեւս գտնւում է հիւանդանոցային ծանր վիճակում, իսկ 1072 վիրաւորի ցուցաբերեւել է համապատասխան բուժօգնութիւն, որոնք արդէն դուրս են գրւել իւանդանոցներից:

Մեհրդադ Հասանզադէն լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ տեղեկացրել է նաեւ, որ անհետ կորածների ցուցակ է կազմւել եւ հետախուզական գործողութիւնները գտնւում են վերջնական փուլում։

Նա նշել է նաեւ, որ զոհերի ինքնութիւնը պարզելու համար դատաբժշկական փորձաքննութիւններն ու փլատակների հեռացման գործողութիւնները տեւելու են առնւազն 20 օր։

Մէկ այլ հրապարակման համաձայն Ճգնաժամային կառավարման շտաբի խօսնակ Մոզաֆարին ընդգծել է. «Ներքին գործերի նախարարի պաշտօնական յայտարարութեամբ եւ մասնագիտացւած փրկարարական միաւորների ջանքերով աւարտւել են Շահիդ Ռաջայի նաւահանգստում տարածւած հրդեհի մարման գործողութիւնները»։ Բանդար Աբբաս գործուղւած Tasnim-ի լրագրողի հետ զրոյցում հաստատել է նա:

Աղբիւրի համաձայն Մոզաֆարին յաւելել է, որ այսուհետ շարունակւող յայտնաբերման, բեկորների հեռացման եւ որոնողական գործողութիւնների վարոյթը յանձնւել է նահանգային պաշտօնեաներին եւ յաւելել. «Փրկարարաորոնողական աշխատանքները դեռեւս շարունակւում են եւ Նաւահանգստում տեղադրւած տարաներն ու կոնտիներները պէտք է տեղափոխւեն: Հաւանաբար,  մաքրման աշխատանքների համար մի քանի օր կամ նոյնիսկ մի քանի շաբաթ պահանջւի»:

Նշելով, որ Շահիդ Ռաջայի նաւահանգիստը զբաղեցնում է 2400 հեկտար տարածք, որից 15 հկտ. վթարի տարածքն է,յաւելել է. «Չնայած սա համեմատաբար փոքր տարածք է երեւում, սակայն պայթիւնի եւ հրդեհի ծաւալները բարդ պայմաններ ստեղծեցին ճգնաժամը կառավարելու համար»։

Related Articles

Back to top button