ՄիջազգայինՔաղաքական

El Pais. «Թրամփը Զելենսկիին «մեսիջ» է յղել հրադադարի եւ գրաււած տարածքներից հրաժարւելու մասին»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «մեսիջ է ուղարկել» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որպէսզի նա սկսի մտածել հրադադարի եւ ռուսաստանեան զօրքերի գրաււած բոլոր տարածքներից հրաժարւելու մասին, գրում է El Pais-ը։

Ըստ պարբերականի, Թրամփն այս շաբաթ դիմել է Զելենսկիին Ֆլորիդայում գտնւող իր գոլֆի ակումբից՝ կոչ անելով նրան սկսել մտածել հրադադարի մասին եւ հրաժարւել բոլոր գրաււած տարածքներից։ «Հաճելի է լսել, որ նրանք ցանկանում են վերադարձնել իրենց հողերը, բայց քաղաքները հիմնականում աւերւած են։ Նայում ես այդ քաղաքներից մի քանիսին, ոչ մի տուն կանգուն չի մնացել: Ուրեմն, երբ ասում էք՝ «վերադարձնենք երկիրը»… Ի՞նչը վերադարձնէք։ Սա 110 տարւայ վերակառուցում է»,- Թրամփի խօսքն է մէջբերում պարբերականը։

Դեկտեմբերի 7-ին Փարիզում Զելենսկիի հետ հանդիպումից յետոյ Թրամփը կոչ է արել հրադադրի համաձայնագիր կնքել, անյապաղ դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ։

Զելենսկին իր հերթին յայտարարել է, որ աշխարհում ոչ մի առաջնորդ  առանց Ուկրաինայի մասնակցութեան իրաւունք չունի պատերազմի դադարեցման մասին բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Related Articles

Back to top button