ՄիջազգայինՔաղաքական
Եմէնի հութիներն ակնարկել են, որ Կարմիր ծովի վրայ ամերիկեան կործանիչն իրենք են խոցել
«ԱԼԻՔ» – Եմէնի մայրաքաղաք Սանայում բարձրագոյն քաղաքական խորհրդի անդամ Մոհամմեդ Ալի ալ Հութին մեկնաբանել է կիրակի օրը Կարմիր ծովի վրայ ամերիկեան կործանիչի կործանումը,- հաղորդում է Եմէնի YPA լրատւամիջոցը։
Ալ-Հութին յայտարարել է, որ «ԱՄՆ կենտրոնական հրամանատարութիւնը, ամենայն հաւանականութեամբ, չի բացայայտի կործանման իրական պատճառը, հաւանաբար, որպէս մարտավարութիւն՝ կանխելու զինւորների հետագայ բարոյալքումը եւ խուսափելու ռազմածովային անձնակազմի ընտանիքների կողմից ճնշումները»:
Աւելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) յայտնել էր, որ ամերիկեան կործանիչը սխալմամբ խոցւել է Կարմիր ծովի վրայ՝ հէնց ամերիկացիների կողմից «բարեկամական կրակի» արդիւնքում։