Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արա Պօղոսեան. «Մեր սայլի անիւը ինչպէս միշտ կոտրւելու է նոյն փոսի մէջ»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ուկրաինական պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութեան ֆոնին, յիշեցրել է հակամարտութեան առաջին օրերին Հայաստանի արեւմտամէտ սեգմենտին 1 կամ 2 տարի առաջ կատարած կանխատեսումները՝ կոչ անելով համեմատել դրանք արդի իրողութեան հետ:

«Դեռ նոր էր սկսւել ռուս-ուկրաինական պատերազմը եւ Հայաստանում շատերը ոգեւորւած էին, թէ բա Ռամշտայնի կոալիցիան կոչնչացնի Ռուսաստանը, Պուտինը կախւելու է եւ այլն։

Դեռ այդ ժամանակ եթէ չեմ սխալւում Ֆակտոր TV-ի եթերում ասացի, որ կը գայ մի օր, երբ գերտէրութիւնները իրար մէջ կը պայմանաւորւեն, որից յետոյ ոտքի տակ ընկնող երկրների համար կը սկսւեն ծանր ու դառը ժամանակներ։

Ու հետաքրքիր է, երբ Ռուսաստանի վախճանը երազող «էլիտաները» ոչ մի վայրկեան չեն մտածել/մտածում, թէ ինչ կը լինի իրենց երկրների հետ, երբ աւարտւի պատերազմը ո’չ իրենց բաղձալի սցենարով (իսկ սովորաբար հէնց այդպէս էլ լինում է, յատկապէս հայկական էլիտաների պատկերացումները այնքան կտրւած են եղել ու մնում, որ պարզապէս կարելի է նրանց լսել ու հակառակը անել):

Լսէ՛ք Հայաստանի արեւմտամէտ սեգմենտին 1 կամ 2 տարի առաջ, լսէ՛ք նրանց կանխատեսումները եւ համեմատէք արդի իրողութիւնների հետ։

Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի (strategic elite), այլապէս մեր սայլի անիւը ինչպէս միշտ կոտրւելու է նոյն փոսի մէջ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button