Պուտին. «Ցանկութեան դէպքում՝ ՌԴ-ԱՄՆ յարաբերութիւնների կարգաւորումը հնարաւոր է»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Դաշնութեան եւ ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը ցանկութեան դէպքում հնարաւոր է, Ռուսաստանը երբեք չի կորցրել նման ցանկութիւնը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պաուէլ Զարուբին տւած հարցազրոյցում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է յարաբերութիւններ կառուցել, բայց ոչ ի վնաս իր շահերի:
«ՌԴ-ն յարաբերութիւններ կը կառուցի այլ երկրների հետ՝ ելնելով ռուսական պետութեան շահերից: Եթէ Ռուսաստանի Դաշնութեան հակառակորդները ցանկանում են սրել իրավիճակը, թող այդպէս լինի, բայց Ռուսաստանը միշտ արձագանքելու է ցանկացած մարտահրաւէրի: Երբ Ռուսաստանի հակառակորդները գիտակցեն ցանկացած մարտահրաւէրին արձագանգելու նրա պատրաստակամութիւնը, նրանք կը հասկանան, որ փոխզիջումներ փնտրելու ժամանակն է»,- ասել է Պուտինը: