Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԼԻՆԻ՝ ԵՍ ՔԵԶ ՄՕՏ ԵՄ ԳԱԼԻՍ

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

 

Խոստովանանք լինի՝ ես քեզ մօտ եմ գալիս,

Խղճի թեթեւ խայթից հոգուդ դուռն եմ բախում,

Ուրախութեան լացս քո գրկում եմ լալիս,

Քո գրկում եմ լինում մարդկայնօրէն տխուր:

 

Քեզ եմ ապաւինում դաժան հողմի ժամին,

Յաջողութեան քամին ինձ քո ափն է հանում,

Քեզ հետ ահաւոր չէ վտանգ ու թշնամի,

Ամէն մի ծանրութիւն քեզ հետ հեշտ եմ տանում:

 

Երբ բացում ես դուռը եւ ինձ դիմաւորում,

Թւում է, թէ իմ դէմ ո՜չ մի փակ դուռ չկայ.

Երբ իմ յանցանքներն ու զանցանքներն ես ներում,

Թւում է, թէ դրանք չեմ էլ գործել անգամ:

 

Դու ինձ համար կեանքում կեանք ես կնոջ տեսքով,

Կնոջ տեսքով մայր ես եւ մօր տեսքով՝ ընկեր-

Ա՛յն, ինչ անհնար է արտայայտել խօսքով,

Ա՛յն, ինչ անհնար է մաշւած տողով երգել:

 

Երեւան

11.08.1950 թ.

Related Articles

Back to top button