Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

…Եթէ գրպանդ ծակ է, ի՞նչ կայ որ, մի քանի հին թերթ վերցրու ու քեզ համար անկողին սարքիր տաճարի սանդուղքին: Դռներն ամուր փակ են, միջանցիկ քամին չի խանգարի քեզ: Էլ աւելի լաւ է քնել մետրոյի մուտքի մօտ. էստեղ ընկերովի կը լինէք: Նայիր անձրեւոտ գիշերը ներքնակների պէս փռւած տղամարդկանց, կանանց, որ ոջիլներով հանդերձ` կիտւել են իրար գլխի եւ թերթերով են պաշտպանւում թքից ու անոտ մակաբոյծներից: Նայիր նրանց կամուրջների ու շուկաների ծածկերի տակ: Ինչ զազրելի են երեւում թանկագին քարերի պէս դարսւած մաքուր, փայլփլուն բանջարեղէնի համեմատ: Ճենճոտ կեռերից կախ մորթւած ձիերի, կովերի եւ ոչխարների մսեղիքն անգամ աւելի գրաւիչ տեսք ունի: Ծայրայեղ դէպքում վաղը կը խժռենք, եւ նոյնիսկ փորոտիքը պէտք կը գայ:

Բայց ու՞մ են պէտք անձրեւի տակ պառկած էս կեղտակոլոլ մուրացիները: Ի՞նչ օգուտ նրանցից: Մի հինգ րոպէ սրտիցդ արիւն է կաթում ու վերջ…

Հենրի Միլլէր

«Խեցգետնի արեւադարձը»

Թարգամնութիւնը` Զաւէն Բոյադջեանի

Related Articles

Back to top button