ԹեհրանՀամայնք

55-րդ Համահայկական խաղերի յանձնախումբը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Առաքելութիւնը նաեւ համայնքային աշխուժութիւն ստեղծելն է»

ՀԱՏԻՍ – Երեքշաբթի, սեպտեմբերի 10-ին մեկնարկն է տրւելու 55-րդ Համահայկական մարզական խաղերին, որին վերջին շրջանում մասնակցել էր աւելի քան 500 մարզիկ:

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 80-ամեակին նւիրւած Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած՝ 55-րդ Համահայկական խաղերի յանձնախումբը «ԱԼԻՔ»-ին պատասխանելով նշել է, որ նպատակը խաղերի կազմակերպման աշխատանքների կատարումն ու աւարտին հասցնելը չի եղել միայն, այլ մրցաձեւերին մրցակցութիւն հաղորդելն ու նոյն միջոցով  մարզաձեւերին խթանելն է: Որպէս օրինակն փորձ է արւել ֆուտբոլը վերականգնելով նոր շունչ հաղորդել մրզաձեւի հետ ունեցած նոստալգիային: Թեթեւ ատլետը նոյնպէս կայ եւ մնալու է մարզական միութեան ուշադրութեան կենտրոնում»,- նշում է Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը:

Նոյնի համաձայն յանձմախումբը երկու ամիս առաջ նախաձեռնել է թեհրանահայ միութիւնների մարզական բաժանմունքների պատասխանատուների հետ հանդիպում, որտեղ Համահայկական խաղերի կանոնագրութեան մասին յիշեցնելով եւ կազմակերպման շուրջ մտքերի փոխանակման հետ միասին «Արարատ»-ը տեղեակ է պահել 55-րդ շրջանի խաղերի կազմակերպման հետ կապւած խնդիրների, թւականի,  եւ խաղերը կազմակերպութեան հիմնադրման եւ գործունէութեան 80-ամեակին նւիրելու մասին:

Խաղերը տեղի են ունենալու սեպտեմբերի 10-ից 18-ը:

55-րդ Համահայկական խաղերի մարզաձեւերի մասին հարցին պրն. Սարգսեանը պատասխանեց, որ մրցումները տեղի են ունենալու ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, թեթեւ ատլետ, ժայռամագլցում, վոլէյբոլ, շախմատ մարզաձեւերում:

Մարզաձեւերի հարցում ցաւօք երկու շրջան տեղի չի ունեցել ֆուտբոլի մրցոյթ: Պատճառը թիմերի բացակայութիւնն էր: Խնդիրը յայտնւելով  յատուկ ուշադրոիւթեան կենտրոնում, յանձնախումբը հնարաւոր թիմերի հետ խորհրդակցելով փորձեց խթանել նրանց՝ մասնակցութեան հարցում: Գրնցւեց ուրախալի արդիւնք: Այնպէս, որ այս շրջանի խաղերում յայտագրւած 10 թիմ կայ՝ ֆուտբոլի, որոնք 7 հոգաոց ձեւաչափով ֆուրտբոլի մրցաշար են անցկացնելու:

Մտահոգութիւն կար եւ շարունակում է մնալ որպէս նոյնը՝ թեթեւ ատլետ մարզաձեւը: «Ցաւով պէտք է նշել, որ մարզաձեւով զբաղւողները եւս թւով նւազել են: Պարապող միւթիւններն ու թիմերը նոյնպէս: Այնուամենանիւ շարունակելու ենք խթանել մարզաձեւով զբաղւող մարզիկներին: Դա մի տեսակ կարմիր գիծ էր: Պէտք է Համահայկականից չբացակայի թեթեւ ատլետը»,-ասում է Մարզական միութեան նախագահը:   

Արմոնդ Սուլիխան (Համահայկական խաղերի ընդհանուր պատասխանատու), Լուդւիկ Նազարեան (խաղերի պատասխանատու), Արա Ռոստամլու (լուսանկարից բացակայում է, նիւթականի պատասխանատու), Փրենի Ամիրխանեան (քարտուղարութեան եւ գրասենեակի պատասխանատու), Արգին Շահբազեան բանակումի պատասխանատու, Անի Յովհաննիսեան (խաղերի Հանրութեան հետ կապի գրասենեակի պատասխանատու) եւ Արբի Սարգսեան (Մարզական միութեան  վարչութեան հետ կապ)

Մարզական միութեան վարչութեան հետ կապը նշեց նաեւ, որ արդէն գրանցւել եւ ընթացք են տրւել յայտերին, որի հիմնան վրայ կարելի է ասել, որ խաղերին մասնակցելու են խմբեր՝ Թեհրանի մարզամշակութային միութիւններից («Սիփան», «Նայիրի», «Րաֆֆի», «Սարդարապատ», «Բարեգործական», «Համալսարանականներ»), եւ քաղաքներից՝ Թաւրիզ, Ուրմիա եւ Սպահան (Նոր Ջուղայի «Արարատ»-ը եւ «Արմի»-ն), նաեւ մասնակցութեան համար հրաւէրներ ենք յղել հարեւան երկրների՝ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի (ՀՄԸՄ), ինչպէս նաեւ Հայաստանի թիմերին, սակայն մինչեւ այս պահը դեռ մասնակցութեան յայտ չենք ստացել: «Այնուամենայնիւ, փորձելու ենք ինչպէս հարկն է հիւրընկալելու յայտ ներկայացնող թիմերին»,- յաւելեց  նա: 

Անդրադառնալով բացման արարողութեանը, նա ընդգծեց, որ ինչպէս միշտ բացման պաշտօնական հանդիսութեանը, ներկայութեան համար հրաւէրներ են յղւել համապատասխան կառոյցներին ու պետական օրգաններին  եւ մարզական ֆեդերացիաններին: «Արարողութեան մասին փակագծերը բաց են: Լաւ անակնկալներով իհարկէ: Թեհրանահայ միւթիւնների եւ ազատ պարախմբերի մասնակցութեամբ տեղի է ունենալու միասնական պար մասնակցութեամբ՝ «Սիփան», «Նայիրի», «Րաֆֆի», «Կակաչ», «Ակունք» եւ «Արարատ» պարախմբերի: Պարահրապարակում միասին  պարելու են շուրջ 120 երիտասարադներ ու պատանի կատարողներ»:

Յաջորդ անակնկալի մասին եւս կարելի է նոյն հաճոյքով խօսել: Հայաստնում բնակութիւն հաստատած եւ բեմական աշխատանքը շարունակող  մեզ բոլորիս ծանօթ Արէն Սաֆարեանը եւս իր ներդրումն է ունենալու բացման ծրագրին՝ ստենդափ կոմեդիա ներկայացմամբ:

Սա գեղարւտստական բաժնի մասին էր, իսկ ծրագրի պաշտօնական բաժինը Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ուսերին է դրւած, ում միջոցով տեղի է ունենալու դրօշակի արարողութիւն:  

Արբի Սարգսեանը կարեւորելով Համահայկական խաղերի էութիւնը, նշեց, որ անկախ նիւթական եւ այլ խնդիրների առկայութեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը շարունակելու է հետեւել կազմակերպութեան հիմնական նպատակներին, այն է՝ համայնքին, մասնաւորապէս երիտասարդութեանն ու մատաղ սերնդին, աշխուժութիւն հաղորդելը:

Ջահակրի հարցում յանձանախումբը առաջնորդւել է խաղերը կազմակերպութեան հիմնադրման 80-ամեակին նւիրելու գաղափարով: 55-րդ Համահայկական խաղերի ջահակիրը կազմակերպութեան մարզիկ եւ աշխոյժ անդամ՝ նահատակ Գագիկ Թումանեանի եւ վաղամեռիկ միութեան Էդիկ Թումանեանի մայրը՝ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիր սերնդի ներկայացուցիչ՝ Յասմիկ Թումանեանն է: Ջահը մարզաւան է տեղափոխւելու Կենտրոնական վարչութեան տարբեր շրջանների նախագահներ՝ Վարուժան Առաքելեանի, Համլետ Խալոյեանի, Գէորգ Վարդանի, Հարմիկ Զովէլեանի, Հենրիկ Խալոյեանի եւ ներկայիս նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանի ձեռամբ, ուր յանձնւելու բացման արարողութեան ջահակրին:

«Վերջում անհրաժեշտ եմ համարում շնորհակալութիւնս յայտնել «Ալիք» օրաթերթին, որը միշտ եղել է մեր կողքին եւ լուսաբանել Համահայկական խաղերը»,- յաւելեց Արբի Սարգսեանը:

55-րդ Համահայկական խաղերի օրհնւած կրակը պահ է դրւել Սուրբ Խաչ մատուռում

Ինչպէս արդէն տեղեկացրել էինք ուրբաթ` սեպտեմբերի 6-ին «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տէր Յակոբ քհնյ. Քեշիշեանի ձեռամբ օրհնւեց Իրանի 55-րդ Համահայկական խաղերի ջահը։

Սկզբում օրհնւած ջահը յանձնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի երիցագոյն նախագահ Վարուժան Առաքելեանին: Ապա նա ջահը յանձնեց «Արարատ» կազմակերպութեան նախկին շրջանների նախագահներ՝ Համլետ Խալոյեանին, Գէորգ Վարդանին, Հարմիկ Ջովէլեանին, Հենրիկ Խալոյեանին եւ վերջապէս գործող շրջանի նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանին: Վերջինս օրհնւած ջահը տեղափոխեց Սուրբ Խաչ Մատուռ, ուր պահւելու է կրակը մինչ խաղերի բացման հանդիսութիւն, որի ընթացքում կրակը յանձնւելու է հիմնադիր անդամներից՝ Յասմիկ Յարութիւնեանին (Թումանեան) բոցավառելու՝ 55-րդ Համահայկական խաղերի ջահը։

Related Articles

Back to top button