ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Երեւանի Կապոյտ մզկիթում Աւանդական տիկնիկների միջազգային ցուցահանդէս

«ԱԼԻՔ» – Մայիսի 19-ից 22-ը, Երեւանի Կապոյտ մզկիթում անցկ է կացւել «Պատուհան դէպի տիկնիկների աշխարհ- էթնիկական խմբերի պատմութիւններ» խորագրով միջազգային ցուցահանդէսը:

Ցուցահանդէսին մասնակցած խմբերը ներկայացրել են Իրանից եւ աշխարհի այլ երկրներից աւելի քան 100 տեղական տիկնիկներ, որոնք մեծ ընդառաջում են գտել այցելուների եւ արւեստով հետաքրքրւողների կողմից:

Նախաձեռնութիւնը Հայաստանում Իրանի Իսլ.  Հանրապետութեան մշակութային խորհրդականի, համագործակցութեամբ «Դայա» մշակոյթի եւ արւեստի կենտրոնի եւ «Աւայէ Նասր» իրանական մշակոյթի եւ կերպարւսետի  ինստիտուտի:

Բացման հանդիսաւոր միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Իրանի փոխդեսպանը, դեսպանատան մշակութային խորհրդականը եւ մեծ թւով միշակոյթի ու արւեստի գործիչներ:

«Դայա» կենտրոնի տնօրէնի համաձայն, ցուցահանդէսին ներկայացւած տիկնիկներից իւրաքանչիւրը տարբեր աշխարահագրութեամբ էթնիկ խմբերի մշակութային նկարագրութեան մի մասն էր կրում՝ աւանդական տարազով ու տեղական ձեւաւորումներով ու նազգային խորհրդանիշներով:

Նրա ասութեամբ ներկայացւած աշխատանքներով հեղնակները փորձել են արտացոլել ազգերի միջեւ մարդկային եւ մշակութային ընդհանրութիւնները ամենաընկալելի տեսողական լեզւի միջոցով:

Ցուցահանդէսին զուգահեռ անց են կացւել նաեւ տարբեր ուսուցողական սեմինարներ, այդ թւում՝ տիկնիկների պատրաստում եւ քարի վրայ իւղաներկ նկարչութիւն:

Նման արւեստներով հետաքրքրւողները ամէն օր մասնակցել են այս սեմինարներին եւ դասախօսների ցուցումներով ինքնուրոյն պատրաստել են արւեստի գործեր:

Աղբիւրի համաձայն դասընթացները վարել են Մոժդէ Մոշաֆի Թաւանան, Մարիամ Էբրահիմաբադին, Զահրա Ջահանթիղը, Սոմայէ Աբդոլմոհամադին, Սարա Սարդարի Ամիդադին եւ Նիւշա Վաֆադարը։

Մոժդէ Մոշաֆի Թաւանան «ԱԼԻՔ»-ին յայտնեց նաեւ, որ ցուցահանդէսը կազմակերպելու նպատակը Իրանի եւ Հայաստանի միջեւ  մշակութային դիւանագիտութիւնը ամրապնդելուց բացի, կոչւած էր գեղարւեստական փորձի փոխանակմանը եւ իրանցի արւեստագէտների կարողութիւնները ներկայացնելը: «Նման միջոցառումները կարեւոր դեր ունեն Իրանի եւ Հայաստանի միջեւ միջմշակութային երկխօսութեան խթանման գործում»,- եզրակացրել է մեր զրուցակիցը:

Related Articles

Back to top button