ՄշակութայինՍփիւռք
Արգենտինայի «Մասիս» պարային համոյթը 30 տարեկան է

Նոյեմբերի 25-ին Բուէնոս Այրէսի «Բելգրանօ» սրահում, Սերխիօ Կնիասեանի ղեկավարութեամբ, Հայ Եկեղեցու «Մասիս» հայկական պարի համոյթը նշեց իր հիմնադրման 30-ամեակը։
Աղ ու հացի արարողութեամբ ընդունելութիւնից յետոյ Արա Գէորգեանի «Արցախ» ստեղծագործութեան հնչիւնների ներքոյ՝ սկսւեց երկու մասից կազմւած համերգը։ Կատարւեցին խմբակային պարերի ընտրանի՝ Քոչարի, Ամապոլաս, Հորոն, Տասներու, Մելիքներ, Ռանգուի, Արաքէլ, Հին Գիւմրի եւ այլն: Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւնների ներքոյ բեմադրւած պարային կոմպոզիցիաներ՝ նւիրւած Կիլիկիայի հայկական թագաւորութեան ժամանակաշրջանի։