«Մենք ենք մեր սարերը» ֆիլմը «Նուռ» միջազգային կինոփառատօնում հանրութեան քւէարկութեամբ ընտրւել է որպէս լաւագոյն վաւերագրական ֆիլմ
Ատոմ Էգոյեանի եւ Ֆեդերիկօ Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը Կանադայի Տորոնտօ քաղաքի Համազգային թատրոնում անցկացւած «Նուռ» միջազգային կինոփառատօնին, հանրութեան քւէարկութեամբ ընտրւել է որպէս լաւագոյն վաւերագրական ֆիլմ:
Յատուկ հիւրի կարգավիճակով ֆիլմի ռեժիսոր ուրուգւայցի Ֆեդերիկօ Լեմոսը մրցանակը ստանալուց դիմեց հանրութեանը, դատապարտեց Ադրբեջանի ներխուժումն Արցախի տարածք եւ պահանջեց հետեւողական լինել եւ պաշտպանել աւելի քան 100 հազար արցախցիների իրաւունքը:
Փառատօնին ներկայացւած էր 68 ֆիլմ աշխարհի 14 երկրներից:
Նշենք, որ «Մենք ենք մեր սարերը» միակ լատինաամերիկեան ֆիլմն էր, որը ներկայ էր հեղինակաւոր կինոփառատօնին։
««Նուռ» կինոփառատօնի 16-րդ թողարկումը նկարագրելիս վերջին իրադարձութիւնների պատճառով մենք դժկամութեամբ ենք օգտագործում «քաղցր» բառը: Այնուամենայնիւ, այն, ինչ մենք կարող ենք անել, 68 յիշարժան ֆիլմ է առաջարկել՝ օգնելու միջոցներ հաւաքագրել եւ օգնել փախստականներին, ովքեր բռնի կերպով աքսորւել են Արցախի իրենց սուրբ հողերից»,- յայտարարել են փառատօնի կազմակերպիչները: