Դեսպան Սոբհանին Գնէլ Սանոսեանի հետ այցելել է Սիւնիքի մարզ
«ԱԼԻՔ» – ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանի հետ այցելել է Սիւնիքի մարզ: Այս մասին տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները:
Նախարար Սանոսեանն ու դեսպան Սոբհանին, Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանի, «Բարձրաւոլտ էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի տնօրէն Դաւիթ Միրզոյեանի, Սիսիանի համայնքապետ Արմէն Յակոբջանեանի եւ պաշտօնատար այլ անձանց ուղեկցութեամբ այցելել է «Նորավան» ենթակայան:
Նշենք, որ մինչեւ այս տարւայ ձմեռ նախատեսւում է աւարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքերը, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թւականի ընթացքում արդէն ապահովել տեխնիկական հագեցւածութեամբ։
Այցի ընթացքում դիտարկւել է նաեւ Հայաստանից դէպի Իրան յենասիւների տեղադրման հատւածները, կատարւած բետոնացման աշխատանքները, որոնք իրականացւում են ռելիեֆային բարդ պայմաններում։ Վերջին երկու ամսւայ ընթացքում տեղադրւելն են մօտ 40 յենասիւն։
Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել աւելի ակտիւացնել համագործակցութիւնը՝ ենթակայանի աշխատանքները սահմանւած ժամկէտում աւարտելու համար։