Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարչապետի կողմից արցախեան բարբառը շեշտադրելը յանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելnւթեան ալիքի

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Խստօրէն դատապարտում ենք հինգ դիմակաւորւած անձանց մասնակցութեամբ անընդունելի տեսանիւթն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախաւորող եւ հանրային լարւածութիւն հրահրող գործելաոճը: Այս մասին ասւած է Հինգ իրաւապաշտպանների նախաձեռնութեան յայտարարութեան մէջ։ «Վարչապետն իր խօսոյթում բազմիցս շեշտադրում է արցախեան բարբառը, ինչն անխուսափելիօրէն յանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելութեան ալիքի»,- նշել են նրանք։

Յիշեցնենք, որ համացանցում տեսանիւթ էր տարածւել, որում մի քանի դիմակաւոր անձինք Արցախի բարբառով եւ վիրաւորական բառապաշարով դիմում են Փաշինեանին։ «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք՝ դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում։ Մենք քեզ ջրելու ենք, Նիկոլ»,- ասում է նրանցից մէկը՝ ընթացքում միւսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն մայիսի 18-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշաւի ժամանակ անդրադարձել է հրապարակւած տեսանիւթին ու կոշտ բառապաշարով հակադարձել. «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սէնց, մասկէքը հագել են, իբր իրենք ուժեղ տղէրք են»։ Փաշինեանը յորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրաւապահներին՝ յաւելելով, որ հատ-հատ նրանց գտնելու է եւ սատկացնելու է։

ՀՀ Քննչական կոմիտէն էլ հաղորդագրութիւն էր տարածել՝ նշելով. «ՀՀ քննչական կոմիտէում ՀՀ ՆԳՆ ոստիկանութիւնից ստացւած հաղորդման համաձայն՝ ինքնութիւններն անյայտ անձինք առանց օրէնքով նախատեսւած թոյլտւութեան, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահւող ընդհանուր օգտագործման համար չնախատեսւած եւ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդւող տւեալը, ատելութեան եւ անհանդուրժողականութեան շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդւած՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական եւ քաղաքական գործունէութեան հետ կապւած, քաղաքական հայեացքներով պայմանաւորւած, տարածել են սպանութիւն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանիւթ։

Մի խումբ անձանց կողմից սպանութեան նախապատրաստութեան, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազէնի, ռազմամթերքի ապօրինի շրջանառութեան դէպքերի առթիւ նախաձեռնւել է քրէական վարոյթ:

Կատարւում է նախաքննութիւն՝ յանցագործութիւն կատարած անձանց ինքնութիւնները բացայայտելու ուղղութեամբ»։

Related Articles

Back to top button