
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանն առանձին հանդիպումներ է ունեցել՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան, «Հայ կին» միութեան, Հայ. Ուս. «Չհարմահալ» միութեան եւ Աշխարհատեսների հայկական կենտրոնի նորընտիր վարչութեան անդամների հետ։ Պատգամաւորը շնորհաւորեց պատկան միութեան նորընտիր վարչական անդամներին՝ պատասխանատու առաքելութիւնն ստանձնելու առիթով եւ մաղթեց յաջողութիւններ իրենց աշխատանքներում։
Արա Շահվերդեանն իր խօսքում նշեց, որ վստահ է՝ այս դժւարին օրերին, նրանց ջանքերը կը նպաստեն միութեան աշխատանքների բարելաւմանը եւ համայնքի զարգացմանը։
Նա նաեւ յայտնեց իր պատրաստակամութիւնը՝ աջակցելու միութիւնների նախաձեռնութիւններին եւ մաղթեց արդիւնաւէտ աշխատանք։









