Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դու ի՞նչ ես արել, որ ասում ես «կալուգացի օլիգարխ». Նարեկ Կարապետեանը՝ Փաշինեանին

Այս իշխանութիւնը անվտանգութեան երաշխաւոր է համարում մի մարդու, ով ասում է՝ մենք պէտք է վերադառնանք մեր պատմական հողեր, ասում է՝ ոչ թէ տանկերով, այլ աւտոմեքենաներով։ Այս մասին Չարենցաւանում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամ Նարեկ Կարապետեանը։

«Չի եղել մի բան, որ այս բեղերով մարդն ասի եւ այս իշխանութիւնները չտան։ Մենք պէտք է լուրջ վերաբերւենք մեր հայրենիքին, իրենք գալու են, իրենք հրահրելու են բախումներ ու դա հիմք է լինելու, որ իրենք մտնեն մեր երկիր, ինչպէս տւել է Սիւնիքում ճանապարհ, մեր հայրենիքի 30%-ը, վաղը միւս օրը դա էլ ա անելու։ Դրա համար այս իշխանութիւնները պէտք է փոխւեն։

Վարչապետն ասում է «կալուգացի օլիգարխ», լսի՝ մարդն իր ընկերութեան անունը աշխարհի բոլոր ծայրերում տարել հայկական իր քաղաքի անունն է դրել։ Իր բոլոր ընկերութիւններում հայեր են աշխատում, հայկական եկեղեցիներ է կառուցել։ Դու ի՞նչ ես արել, որ ասում ես «կալուգացի օլիգարխ»՝ բացի քաղաքացիներին վիրաւորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնութիւն տալուց»,- ասել է Նարեկ Կարապետեանը։

Related Articles

Back to top button