Օբաման մեկնաբանել է Թրամփի ընդունելութեան ժամանակ տեղի ունեցած կրակոցները

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Դոնալդ Թրամփի ընդունելութեան ժամանակ տեղի ունեցած կրակոցները Վաշինգտոն Հիլթոն հիւրանոցում՝ նշելով, որ բռնութիւնը տեղ չունի ժողովրդավարութեան մէջ։
«Չնայած մենք դեռեւս մանրամասներ չունենք Սպիտակ տան թղթակիցների ճաշի ժամանակ տեղի ունեցած կրակոցների դրդապատճառների մասին, մեր պարտականութիւնն է մերժել այն գաղափարը, որ բռնութիւնը տեղ ունի մեր ժողովրդավարութեան մէջ»,- ասել է նա X-ին տւած յայտարարութեան մէջ։
Օբաման նաեւ ընդգծել է Գաղտնի ծառայութեան աշխատանքի կարեւորութիւնը։
Թրամփը եւ նրա կինը՝ Մելանիան, տարհանւել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշից ապրիլի 25-ին՝ կրակոցների լսւելուց յետոյ։ Ամերիկացի առաջնորդը աւելի ուշ յայտարարել է, որ կրակողը ձերբակալւել է։ ԱՄՆ դատախազ Ժանին Պիրոն ասել է, որ կասկածեալը դատարան կը ներկայացւի երկուշաբթի՝ ապրիլի 27-ին։



