ՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ 3.5 մլրդ. դոլար կը յատկացնի Իսրայէլին՝ զէնք ու ռազմական տեխնիկա գնելու համար
«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը մտադիր է 3.5 միլիարդ դոլար յատկացնել Իսրայէլին՝ զէնք ու ռազմական տեխնիկա գնելու համար: Յայտնում է CNN-ը՝ յղում անելով իր աղբիւրին։
«Պետքարտուղարութիւնը հինգշաբթի երեկոյեան ծանուցել է օրէնսդիրներին, որ Բայդէնի վարչակազմը մտադիր է միլիարդաւոր դոլարներ ուղարկել Իսրայէլին՝ որպէս օտարերկրեայ ռազմական ֆինանսաւորում»,- ասել է CNN-ի աղբիւրը։
Այդ գումարը յատկացւում է Իսրայէլին 14.1 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսաւորում յատկացնելու մասին օրինագծի շրջանակում, որը Կոնգրեսն ընդունել է ապրիլին։
Ֆինանսաւորումն, ըստ CNN-ի հաղորդած տեղեկատւութեան, կը տրամադրւի այս շաբաթ՝ պայմանաւորւած Թեհրանում ՀԱՄԱՍ-ի Քաղբիւրոյի ղեկավարի, ինչպէս նաև Լիբանանում «Հեզբօլլահ»-ի հրամանատարների սպանութիւններից յետոյ Իրանի կողմից սպասւող պատասխան հարւածով։