ՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ի զեկուցող. «21-րդ դարի ամենամեծ եւ խայտառակ համակենտրոնացման ճամբարում Իսրայէլը ցեղասպանութիւն է իրականացնում»

«ԱԼԻՔ» – «21-րդ դարի ամենամեծ եւ խայտառակ համակենտրոնացման ճամբարում Իսրայէլը պաղեստինցիների ցեղասպանութիւն է իրականացնում մէկ շրջանով, մէկ հիւանդանոցով, մէկ դպրոցով, փախստականների մէկ ճամբարով, մէկ «անվտանգ գօտով»։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ պաղեստինեան տարածքների գծով յատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզէն։

«Ամերիկեան եւ եւրոպական զէնքի օգնութեամբ։ Եւ բոլոր «քաղաքակիրթ երկրների» անտարբերութեամբ։

Թող պաղեստինցիները ներեն մեզ իրենց պաշտպանելու մեր հաւաքական անկարողութեան համար՝ հետեւելով միջազգային իրաւունքի գլխաւոր իմաստին»,- նշել է Ալբանեզէն իր գրառման մէջ։

Related Articles

Back to top button