Լուկաշենկօ. «Հակամարտnւթիւնը աւարտւելուց յետոյ ոչ ոք չի օգնի Ուկրաինային՝ բացի Ռուսաստանից եւ Բելառուսից»

Հակամարտութեան աւարտից յետոյ միայն Բելառուսն ու Ռուսաստանը կը կարողանան օգնել Ուկրաինային, եւ Արեւմուտքն այլեւս դրա կարիքը չի ունենայ, յայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկօն՝ ընդգծելով նաեւ, որ Կիեւը պէտք է դադարեցնի մարդկային կորուստները, այլ ոչ թէ կենտրոնանայ տարածքային հարցերի վրայ։ Այս մասին հաղորդել է НТВ-ն:
«Տարածքը չի որոշում։ Ուկրաինան պէտք է ելնի դրանից, այլ ոչ թէ ամէն օր ոչնչացնի հազարաւոր մարդկանց», – ասել է Լուկաշենկօն՝ նշելով, որ Ուկրաինայից փախած միլիոնաւոր մարդիկ կարող են չվերադառնալ նոյնիսկ խաղաղ ժամանակներում։
Նրա խօսքով՝ Միացեալ Նահանգները, եթէ իր առաջնահերթութիւնները փոխւեն, կարող է պարզապէս մոռանալ Ուկրաինայի մասին՝ մէջք շրջելով Իրանից, Եմէնից կամ Թայւանից։
«Այս Ուկրաինան ոչ մէկին պէտք չի գայ։ Հետեւաբար, մենք պէտք է առաջ նայենք»,- ընդգծել է Լուկաշենկօն։
Լուկաշենկօն յայտարարել է, որ Բելառուսը եւ Ռուսաստանը պատրաստ են համատեղ պաշտպանել իրենց շահերը. երկու երկրները պաշտպանութեան առումով մէկ ամբողջութիւն են։
Tert.am



