ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը նշել է, որ Սի Ծինփինը խոստացել է չյարձակւել Թայւանի վրայ իր կառավարման օրօք

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Սի Ծինփինը խոստացել է չյարձակւել Թայւանի վրայ իր կառավարման օրօք։ Հաղորդում է Tert.am-ը:

Fox News-ին տւած հարցազրոյցում ԱՄՆ նախագահը պատմել է Սի Ծինփինի հետ իր երկխօսութեան մասին՝ առանց նշելու, թէ երբ է այն տեղի ունեցել։

«Նա ինձ ասաց. «Ես երբեք դա չեմ անի, քանի դեռ դուք նախագահ էք»։ Նախագահ Սին ինձ ասաց դա, եւ ես ասացի. «Դէ, ես գնահատում եմ դա»։ Բայց նա նաեւ աւելացրել է. «Բայց ես շատ համբերատար եմ, եւ Չինաստանը շատ համբերատար է»։

Related Articles

Back to top button