Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «ԶՈւ-երում հոգեւոր ծառայութիւնը հսկայական դեր է ունեցել բարոյահոգեբանական վիճակի վրայ. բանակում ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զօրքերում առկայ մթնոլորտին»

Զինւած ուժերում հոգեւոր ծառայութիւնը հսկայական դեր է ունեցել զօրքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջեւ յարաբերութիւնների եւ ուսումնական-դաստիարակչական գործընթացների վրայ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Քաղաքական հաշւարկի եւ նեղ անձնական շահերից ու քինախնդրութիւնից ելնելով՝ բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զօրքերում առկայ մթնոլորտին, մարդկային փոխյարաբերութիւններին եւ, ըստ այդմ, մարտունակութեանը։

Քիչ չեն մարդիկ, ովքեր ձգտում են պատմութիւն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի՞, թէ՞ հակահերոսի կարգավիճակով։

Փաշինեանն այդ ընտրութիւնը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստւում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Երէկ այդ որոշումը Պապիկեանն է կայացրել, վաղը նրա այլ թիմակիցներ կընդունեն։

Պատմութեան անիւը յետ շրջել չի՛ լինի, պատմութիւնը խմբագրել չի՛ լինի․ միակ բանը, որ հնարաւոր է՝ այս վայրագների իշխանութեան հեռացումից յետոյ, նրանց հասցրած ծանր վնասների վերականգնումն է, որը ժամանակ կը պահանջի, սակայն հնարաւոր է»,-գրել է Աբրահամեանը։

Related Articles

Back to top button