Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Արգելափակելով ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանութիւնը բացայայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի»

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքի իր էջում գրում է.
«Արգելափակելով Գերագոյն Հոգեւոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանութիւնը բացայայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի։ Երկրի բնակիչներն այլեւս ոչ թէ քաղաքացիներ են, այլ բանտարկեալներ։ Նիկոլի իշխանութիւնն է որոշում, թէ ով կարող է դուրս գնալ եւ ով՝ ոչ։ Կամ թէ ով ինչով պէտք է զբաղւի մեծ բանտում։
Ցաւօք, ասւածն ամենեւին չափազանցութիւն չէ։ Հէնց դա էր իշխանութիւնների այսօրւայ որոշման գլխաւոր ուղերձը, էութիւնը։
Իհարկէ, մենք դեռ կարող ենք ձեւացնել, թէ ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք։ Կարող ենք կարծել, թէ շուտով տեղի կունենան աշխարհի ամենաժողովրդավար ընտրութիւններն ու բոլորի համար այդքան ատելի իշխանութիւնը կը հեռացւի։ Այո, կարող ենք. երազելը դեռ արգելւած չէ մեծ բանտում։ Դեռ…»:
168.am



