Հայաստան - ԱրցախՔաղաքական

Թուրքիան չի «խնամում» Սուրբ Արարատը

ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆԵԱՆ

Panorama.am-ի գլխաւոր խմբագիր

 

Առաջին շոկը՝ երբ իմացայ, որ Արարատ վերելքը երեք օր է տեւում։

Մինչ այդ՝ ոգեւորւած դէմքերով, հայկական դրօշներով լուսանկարներ նայելիս չէի մտածել այդ մասին։ Յետոյ յանկարծ հասկացայ, որ երեք օր ոչ ոք չի կարող դիմանալ առանց «զուգարան գնալու» ու այդ վերելքի սիրունութիւնը կորաւ։

Փաստօրէն՝ Արարատի գագաթին յայտնւելու համար երեք օր ամէն մէկը Արարատը դարձնում է նաեւ արտաքնոց։

Յետոյ մխիթարեցի ինձ, որ՝ բնութիւնը կը մաքրի։ Երեւի։

Բայց օրերս տեսայ թաթար լեռնագնաց Բուլատ Զակիրովի տեսանիւթը Արարատից, պարզւում է աւելին՝ Արարատը վերածւում է աղբավայրի։ Ջորիները դատարկ իջնում են, բայց աղբը իրենց հետ չեն իջեցնում՝ մի շոկի մէջ էլ լեռնագնացն է։

– Աւելի կեղտոտ է, քան Նեպալում,- ասում է Զակիրովը։

Թուրքիան իրեն պատռում է Հայաստանին արգելելու Արարատ կրելուց, բայց իրականում չի էլ գնահատում, թէ Արարատը հիմա որտեղ է։ Արարատը եղել է ու կը լինի հայերիս Հայրենիքի հզօրագոյն յուշակոթողը, ու եթէ մեր աչքի առաջ յիշեցնում է Հայրենիքի կորուստ, ապա թուրքերին յիշեցնելու է եւ որ իրենք օտար-եկւոր են այդ հողում, եւ՝ որ Հայոց Ցեղասպանութիւնն անգամ նրանց չտւեց ու հարազատ չդարձրեց այդ հողը։

Գուցէ այդ քոչւոր հոգին է, որ այդքան անկուշտ է դարձնում Թուրքիային, ստիպում տարածւելու մինչեւ իր ծննդավայր, բա թէ՝ մեծ թուրան-բան-ման։

Նոյնը Արցախի մասով է։ Ինչքան էլ Ալիեւն ու Ադրբեջանը հիանան իրենց յաղթանակով, նրանք չեն սիրելու Արցախը, ինչքան էլ ցուցադրաբար գնան, շինեն, քանդեն՝ նոյնիսկ այսօրւայ դատարկ Արցախը որպէս Արարատ կանգնած է կոկորդներին։

Հա, ու այստեղ չասէք՝ բա մենք, բա որ, կամ՝ մարդը մարդուն չի խնամում, Թուրքիան պիտի Սուրբ Արարա՞տ խնամի։

Դրանք իրար հակադարձ չեն, դրանք իրարից կախւած են։

Related Articles

Back to top button