Արթուր Խաչատրեան. Կօօպերատիւ տիրադաւերը

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը գրում է.
«1989-90 թւականներին Հայաստանում իշխանութիւնների թողտւութեամբ, եթէ ոչ հրահանգով, ստեղծւեցին մի քանի կօօպերատիւ դաշնակցութիւններ: Սովետը դեռ կար, բայց Հայաստանում արդէն ՀՀՇ-ի փաստացի իշխանութիւնն էր գործում: 1990 թւականի օգոստոսին Հայաստանում Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպական բացայայտումից յետոյ բոլորը կօօպերատիւները լուծարւեցին, բոլորը՝ մէկից բացի:
Դրանց կօօպերատիւը՝ ՀՀ ՀԴԿ-ն, նոյնիսկ պետական գրանցում ստացաւ: Ղեկավարի մականունն Էդամ էր, անունը երեւի միայն տնեցիք գիտէին: «Դաշնակցութիւն» անունով թերթ էլ էին տպում: Հիմա դրանք էլ չկան, մոռացւել են: Իրական եւ միակ Դաշնակցութիւնը շարունակում է իր 136-ամեայ ընթացքը:
Այսօր Հայաստանի իշխանութիւնները նոյն ուղիով են գնում ինչ իրենց ուսուցիչները: Փորձում են ստեղծել կօօպերատիւ մի ֆէյք, դրանով փոխարինել, իսկ այնուհետեւ տիրանալ Մայր Աթոռին: Չկասկածէք, խայտառակ ձեւով ձախողւելու են, ինչպէս բոլոր նրանք ովքեր յանդգնել են երբեւիցէ յարձակւել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրայ:



