ԱԱԳԽ քարտուղարը Հայաստանին յայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւններին դէմ լինելու մասին

«ԱԼԻՔ» – Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի իր գործընկերոջ հետ հեռախօսազրոյցի ընթացքում հաւաստիացրել է, որ պաշտօնական Թեհրանի քաղաքականութիւնը մնում է անփոփոխ եւ ուղղւած է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտէզի ցանկացած փոփոխութեանը հակազդելուն: Հաղորդում է «Մեհր» լրատւական գործակալութիւնը:
Ահմադիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը շարունակում է մնալ յստակ եւ սկզբունքային՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան որեւէ փոփոխութեան նկատմամբ։
Նա յայտնել է, որ այս դիրքորոշումը նպաստում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերին։
Ահմադիանը երախտագիտութիւն է յայտնել սիոնիստական ռեժիմի՝ Իրանի վրայ յարձակումը դատապարտելու հարցում Հայաստանի դիրքորոշման համար:
Հեռախօսազրոյցի ընթացքում ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն իր հերթին ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ ընդգծել, որ պաշտօնական Երեւանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ ուղիների հարցում մնում է անփոփոխ։
Զրուցակիցները կարեւորել են տնտեսական ոլորտում տեղի ունեցող երկկողմ յարաբերութիւնների ակտիւացումը։