Հայաստան - ԱրցախՔաղաքական

Խորէն Լեւոնեանին «Հանրային հեռուստաընկերութիւն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարւել է ծաղրել գուսաններին

Դերասան, հաղորդավար Խորէն Լեւոնեանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խօսել է «Հանրային հեռուստաընկերութիւն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։

«Նոր տարւայ ֆիլմում, որն իրենք նկարահանել էին, ինձ առաջարկւեց կարդալ ձայն։ Տեքստը նայելուց յետոյ հասկացայ, որ դա ինձ սազական չէ, որովհետեւ ոնց որ ծաղրես այն ամէնն, ինչ 15 տարի ստեղծել ես, նկատի ունեմ «Երգ երգոցը»։ Բացի այդ, իմ պայմանագրում կէտ չկայ, որ ես ինչ-որ բան պէտք է անեմ կամ՝ չէ։

Եւ տարբեր պրոդիւսերներ էին անընդհատ ինձ հետ կապւում, ասում էին՝ այդ տեքստը խնդրում ենք։

Նրանց ասացի՝ խնդիր չկայ, պարզապէս մի քանի բան խմբագրէք, որովհետև տեքստում նկատեցի միտում, որ, կարծես, ձեռք առնէին իմ հայերէն գրական խօսելը։ Նաեւ գուսանների, աշուղների տարիների աշխատանքը, ոնց որ, ցանկանային ծաղրել։ Ասացի՝ խնդրում եմ խմբագրէք, եւ կը կարդամ։ Նորից պնդեցին՝ չէ, չի լինի, պատասխանեցի՝ չեմ կարդայ, խմբագրէք, թող ուրիշ տեսքով լինի։ Չեմ ուզում ասել՝ ում անունն էր նշւած, բայց կոնկրետ մարդկանց՝ գուսանների, աշուղների էր վերաբերում, ու վիրաւորական էր»,- պատմել է Լեւոնեանը։

Նրա այս մերժումից որոշ ժամանակ անց էլ որոշում է կայացւել Լեւոնեանին հեռացնել «Հանրային»-ից։

«Ժողով են արել, նստել, քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար, թեկնածութիւնս դրել են հեռացման։ «Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց։ «Երգ երգոցից» էլ հիմա կրկնութիւններն են ցոյց տալիս, որ չգիտեմ՝ ինչ լինի…»,-ասել է դերասանը։

Related Articles

Back to top button