
«ԱԼԻՔ» – «Զոլֆաղար 1403» զօրավարժութիւնների հրամանատար, ծովակալ Հաբիբօլահ Սայեարին մամուլի ասուլիսում նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի ամենամեայ զօրավարժութիւնների շրջանակներում «Զոլֆաղար 1403» համատեղ զօրավարժութիւնների հիմնական փուլն անց է կացւում Մաքորանի ափին, Օմանի ծովում եւ Հնդկական ովկիանոսի հիւսիսային հատւածում»,- այս մասին է տեղեկացրել «Մեհր» գործակալութիւնը:
Այս զօրավարժութիւնների հրամանատարութիւնն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի գլխաւոր հրամանատարը:
Ադմիրալ Սայեարին յայտարարել է նաեւ, որ «Զոլֆաղար 1403»-ի համար որպէս կարգախօս ընտրւել է՝ «Անկոտրում կամք եւ կայուն անվտանգութիւն» կարգախօսը:
Աղբիւրի համաձայն «Զոլֆաքար 1403»-ի համատեղ զօրավարժութիւններին մասնակցող մարտական միաւորները Իրանի Իսլամական Հանրապետութեան ցամաքային, հակաօդային պաշտպանութեան, ռազմաօդային, նաւատորմի եւ «Խաթամ-օլանբիա»-ի ՀՈՊ ստորաբաժանումներն են:
«Զոլֆաղար 1403» համատեղ զօրավարժութեան գլախւոր հրամանատարն ընդգծել է. «Այս զօրավարժութեան նպատակը Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտպանունակութեան եւ զսպման կարողութիւնների բարձրացումն է ցամաքային, օդային ու ծովային իւրաքանչիւր սպառնալիքի դէմ»:
Նա յաւելել է. «Այսօր գիտական շարժ կայ ռազմական արդիւնաբերութեան ոլորտներում, եւ մենք շարժւել ենք դէպի նոր տեխնոլոգիաներ, որոնք հնրաւորութիւն կը տան նոր հարթակներ տեղափոխել մարտադաշտը, որպէսզի ապագայում եւս կարողանանք դիմակայել ցանկացած սպառնալիքների, որոնք ուղեկցւելու են նոր տեխնոլոգիաներով»։