
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Արդէն 40 տարի է ինչ իրանահայ համայնքում հայկական պարարւեստի ուսուցման, հայ նոր սերնդին հայեցի ոգով դաստիարակման եւ այն համայնքի սեփականութիւնը դարձնելու առումով իր ուրոյն դերն է ունեցել «Ակունք» պարային համոյթը:
«Ակունք» պարային համոյթ, որի անւանումը շաղկապւած է՝ համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանի հետ:
Քառասունամեայ յոբելեր՝ «Ակունք» պարային համոյթը երէկ՝ փետրւարի 21-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնատեղի՝ «Կոմիտաս» սրահում, ներկայութեամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների, համայնքի հոգեւոր եւ ազգային իշխանութեան, մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչների, ինչու չէ նաեւ մեծ թւով հայրենակիցների, ներկաների դատին յանձնեց իր սաների կատարումները, որոնք հանդէս եկան հայկական ու միջազգային տարաբնոյթ պարացանկով: