ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գրոսին վերահաստատում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնոյթը

«ԱԼԻՔ»-Միջազգային ատոմային էներգիայի գործակալութԵան գլխաՒոր տնօրԷնը կրկին Յայտարարել է, որ Իրանի միջուկային ծրգրում չկան նշաններ, որ ապացուցեն Իրանը ձգտում է միջուկային զԷնք ստեղծել։

Ըստ IRNA-ի՝ ժամեր առաջ CNN լրատւական ցանցում Քրիստիան Ամանփուրին տւած հարցազրոյցում Ռաֆայէլ Գրոսին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի շեղւել խաղաղ բնոյթից, եւ նշել. «Մենք որեւէ ապացոյց չունենք (Իրանի) կողմից միջուկային զէնք ստեղծելու ուղղութեամբ համակարգւած աշխատանքների մասին»։

Աւելի վաղ Արտաքին գործերի նախարարութեան իրաւական եւ միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին յայտարարել էր. «Երկու տասնամեակ է ինչ այս ռեժիմը (Իսրայէլը) պնդում է, որ Իրանը ձգտում է միջուկային զէնք ստեղծել եւ այն արտադրելու է ցանկացած պահի։ Սակայն 25 տարի անց Իրանում նման զէնքի գոյութեան որեւէ ապացոյց չի ներկայացւել։ Այս պնդումներն արւում են բացառապէս սիոնիստական ռեժիմի ագրեսիւ եւ անօրինական գործողութիւններն արդարացնելու նպատակով՝ հասարակական կարծիքը շեղելու համար»։

Գրոսին նաեւ յունիսի 9-ին Վիեննայում կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել էր. «Ուրանի հարստացումն ինքնին արգելւած գործունէութիւն չէ. սա այն բանն է, որի մասին իմ իրանցի գործընկերները միշտ յիշեցնում են ինձ, եւ սա ճիշտ է»։

Նա պնդել է. «Սակայն, երբ դուք մեծ քանակութեամբ ուրան էք հարստացնում եւ պայթուցիկ սարքին անհրաժեշտ շեմին էք մօտենում, այս խնդիրը չի կարող անտեսւել: Ահա թէ ինչու է այն մեր յատուկ ուշադրութեանն արժանացել»։

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնը նաեւ յստակեցրել է. «Այս նիւթերն ինքնին միջուկային զէնքին համարժէք չեն: Իրական պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ է շատ բարդ համակարգ, ներառեալ պայթուցիչներ եւ այլ առաջադէմ տեխնոլոգիաներ»։

Related Articles

Back to top button