ԻրանՔաղաքական

AI-ով առաջնորդւող ԱԹՍ-ներից արձակւած նոյնանման հրթիռներ

Նոր փուլ տեղափոխւեց «Մեծ Մարգարէ-19» զօրավարժութիւնները

«ԱԼԻՔ» – Մէկ շաբաթ առաջ Պարսից Ծոցում մեկնարկած «Մեծ Մարգարէ-19»  զօրավարժութեան վերջին օրը ԻՅՊԿ-ի նաւատորմն արձակել է «Ղաեմ» եւ «Ալմաս» արհեստական ​​ինտելեկտի (AI) կիրառմամբ կառավարւող հրթիռներ՝ «Մուհաջէր-6» եւ «Աբաբիլ-5» ինքնակառավարւող գերժամանակակից ԱԹՍ-ներից:

Փորձակումների փուլը յաղթահարած այս զէնքերը մարտի դաշտում եւս աչքի ընկան ցուցաբերած ճշգրտութեամբ՝ ոչնչացնելով հակառակորդի ենթադրեալ թիրախները:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ կորպուսի նաւատորմի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին յայտարարել է ԻՅՊԿ-ի ռազմածովային համակարգերն ու  սարքաւորումները արհեստական ինտելեկտով վերազինման մասին՝ նշելով, որ  բոլոր այս առաջընթացներն ու յաջողութիւնները գոյացել են Իրանի երիտասարդ սերնդին վստահելու արդիւնքում:

Զօրավարժութիւնների ընթացքում ներառւել են «Նաւաբ» պաշտպանական հրթիռների արձակում՝ «Շահիդ Սոլէյմանի» ռազմավարական նշանակութեան նաւից, ԻՅՊԿ ռազմածովային ուժերի յատուկ ջոկատայինների երկկենցաղ բնոյթով գործողութիւններ, բալիստիկ եւ ցամաքից՝ ծով հրթիռներ, «Ղադր 200» ցամաքից ցամաք հրթիռներ, շարժական հրթիռներ, թռչող ինքնաթիռների խոցում՝ «Քոսար 222» համակարգով, ինչպէս նաեւ  ծովային թեւաւոր «Քրուզ» հրթիռներ:

Ընդգծելով զօրավարժութեան ուղերձները՝ ծովակալը յիշեցրել է. «Այս զօրավարժութիւնները անց են կացւել  նպատակ ունենալով մեծացնել ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերի քաջարի մարտիկների վերապատրաստման համար՝ դիմակայելու տարածաշրջանն անկայունացնող  թշնամիների ցանկացած արկածախնդրութեանը, ինչպէս նաեւ հարեւաններին ուղղւած խաղաղութեան եւ բարեկամութեան ազդակներով»:

Related Articles

Back to top button