ՄիջազգայինՔաղաքական
Օրբան. «Ռուսաստանը մօտենում է յաղթանակին, իսկ Ուկրաինան Եւրոպայի հետ միասին պարտւել է»

«ԱԼԻՔ»- «Ուկրաինան եւ Եւրամիութիւնը գրեթէ պարտւել են հակամարտութիւնում, սակայն նրանք համարձակութիւն չունեն ընդունել դա եւ պատասխանատւութիւն ստանձնել հետեւանքների համար»: Յայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը մօտենում է յաղթանակին, իսկ Ուկրաինան գրեթէ պարտւել է այդ պատերազմում, Ուկրաինայի հետ միասին պարտւել է նաեւ Եւրոպան, միայն թէ ոչ ոք համարձակութիւն չունի ընդունել դա եւ պատասխանատւութիւն կրել հետեւանքների համար։
Փոխարէնը, նրանք գործում են այնպէս, կարծես այս պատերազմը հնարաւոր է յաղթել, չնայած ճակատային գծում այն հնարաւոր չէ: Անհրաժեշտ են դիւանագիտութիւն, հրադադար, խաղաղ բանակցութիւններ»,- ասել է Օրբանը: