ՄիջազգայինՔաղաքական
Անգլոամերիկեան կոալիցիան կրկին հարւածել է Եմէնին

«ԱԼԻՔ» – Յունւարի 23-ի վաղ առաւօտեան անգլոամերիկեան կոալիցիան կրկին հարւածել է Եմէնի մայրաքաղաք Սանային:
«Թասնիմ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Սանայում պայթիւններ են որոտացել:
Ամերիկացի պաշտօնեան Al Jazeera-ին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ որոշ դաշնակիցներ յարձակւել են Եմէնում հութիների (Եմէնի ԶՈՒ) դիրքերի վրայ:
Ամերիկացի զինւորական այս պաշտօնեան ասել է, որ Եմէնի դէմ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր յարձակումներում օպերատիւ աջակցութիւն են ցուցաբերել նաեւ այլ երկրներ:
Նա չի ցանկացել հրապարակել այն երկրների անունները, որոնք աջակցել են Եմէնի դէմ անգլոամերիկեան վերջին ագրեսիային: