Բաքւի բռնապետի իշխանութիւնը պահելու խնդիր է դրւած այսօր
Կարծես թէ այլեւս Արցախեան հարցն էլ չի աշխատում, որպէսզի Բաքւի բռնապետն անսասան պահի իշխանութիւնն ու նոր բան է հարկաւոր։ «Ֆէյսբուք»-եան գրառմամբ նման դիտարկում է արել ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը։
«Ադրբեջանում ինչ-որ զարգացումներ են սպասւում։ Ներքին քաղաքական կեանքն այդքան էլ կարծես թէ հարթ չի ընթանում։ Առայժմ կարծես թէ կուլիսային են գզւրտոցները, բայց ժամանակ առ ժամանակ որոշ կնճիռներ դուրս են գալիս կուլիսներից։
Արդբեջանում կարծում են, որ երկրին հարկաւոր է դատաիրաւական բարեփոխումներ կատարել, որպէսզի տնտեսական լաւ արդիւնք գրանցեն։
Այսինքն, այդ երկրում կամ տնտեսութիւնը գտնւում է շատ վատ վիճակում, կամ էլ փորձում են սոցիալական փաթեթաւորմամբ որոշ դատաիրաւական բարեփոխումներ իրականացնեն, որը կամրապնդի Բաքւի բռնապետի իշխանութիւնը։
Ճիշտն ասած, ես հակւած եմ նրան, որ Բաքւի բռնապետի իշխանութիւնը պահելու խնդիր է դրւած այսօր։ Գնում է ներքին մահակը գործի դնելու ճանապարհով…»,- գրել է նա։