Օննիկ Գասպարեան. «Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել»
«ԱԼԻՔ» – «Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, ինչը կատարւում է եւ գտնում են, որ սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները»։ Այս մասին մայիսի 23-ին, հակակոռուպցիոն դատարանից դուրս գալուց յետոյ Oragir.News-ի հետ զրոյցում ասել է Հայաստանի Զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ Օննիկ Գասպարեանը:
Դիտարկմանը, որ նախորդ անգամ ասել էր, որ դէմ է Տաւուշի մարզում տեղի ունեցող գործընթացին, արդեօք պայքարո՞ւմ է դրա համար, Օննիկ Գասպարեանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ չեմ պայքարում։ Պայքարը միայն փողոցում յայտնւելով չի, ինչ որ անհրաժեշտ է, ես կատարում եմ, ինչը նպատակայարմար եմ գտնում, ես անում եմ»:
Նշենք, որ քիչ առաջ հակակոռուպցիոն դատարանում աւարտւեց ԶՈւ ԳՇ նախկին պետ Օննիկ Գասպարեանի հարցաքննութիւնը։ Նա դուրս եկաւ դատական նիստերի դահլիճից։