Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արցախի գրաւումն Ադրբեջանի կողմից առաջինը շնորհաւորած

Վլադիմիր Զելենսկին Երեւանում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երեւանում է՝ մասնակցելու Եւրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։

Նրան օդանաւակայանում դիմաւորել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը:

Մի պարզ ու անմեղ հարց… հարց միայն

Էս հէնց էն Զելենսկին է՞, ով 2020 թւականին հայ ադրբեջանական 44-օրեայ պատերազմի օրերին ուղիղ աջակցում էր Ալիեւին։

Էս հէնց էն Զելենսկին է՞, ով երջանիկ էր Շուշիի գրաւումով ու շնորհաւորում էր դա Ադրբեջանին։

Էս հենց էն Զելենսկին է՞, ով Կիեւի փողոցները ողողել էր 44-օրեայ պատերազմում Ադրբեջանի յաղթանակի պաստառներով։

Էս հէնց էն Զելենսկին է՞, որ ֆոսֆորային ռումբերի համակարգ էր տրամադրել Ադրբեջանին որի օգտագործման հետեւանքով այրւեցին Արցախի տարածքները 44-օրեայ պատերազմի վերջին օրերեին:

Կարող է՞ պատահի սա ուրիշ Զելենսկի է, ում հետ ողջագուրւում է Հայաստանի ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը:

Կարող է՞ սա թիւրիմացութիւն է կամ անւան նմանութիւն…

Related Articles

Back to top button