ՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւն արձագանքել է Թրամփին. «Ռուսաստանն Իսրայէլ կամ Իրան չէ. իւրաքանչիւր նոր վերջնագիր սպառնшլիք է եւ պատերшզմի քայլ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, սպառնալիք եւ պատերազմի քայլ «իր սեփական երկրի հետ»: Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտարարել է Ռուսաստանի Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի խօսքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի հասնելու համար նախկինում սահմանւած 50-օրեայ ժամկէտը 10-12 օրւայ կրճատելու մասին՝ նշելով հակամարտութեան կարգաւորման գործում առաջընթացի բացակայութիւնը։

Նա ասել է, որ նախատեսում է պաշտօնապէս յայտարարել նոր ժամկէտի մասին յաջորդ 24 ժամւայ ընթացքում։ Միեւնոյն ժամանակ, Թրամփը սպառնացել է երկրորդական պատժամիջոցներ եւ տուրքեր կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ, եթէ Ուկրաինայի վերաբերեալ համաձայնութեան չհասնեն։

Նրա խօսքով՝ նման միջոցառումները կարող են ներառել «100 տոկոսանոց մաքսատուրքեր», սցենար, որը դեռեւս քննարկւում է։

«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր կամ 10… Նա պէտք է յիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայէլ չէ եւ նոյնիսկ Իրան չէ։ 2. Իւրաքանչիւր նոր վերջնագիր սպառնալիք է եւ պատերազմի քայլ։ Ոչ թէ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ գնացէք քնկոտ Ջոյի (Ջօ Բայդէն-ԽՄԲ.) ճանապարհով»,- գրել է Մեդւեդեւը սոցիալական ցանցի իր էջում։

Related Articles

Back to top button