Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մակրոնը պետական այցով ժամանեց Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը եռօրեայ պետական այցով ժամանեց Հայաստան։

Մակրոնին դիմաւորում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Աւինեանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանեանը։

Չնայած աւելի վաղ Փաշինեանը յայտնել էր, որ Բրիջիթ Մակրոնը նոյնպէս գալիս է Հայաստան, սակայն նա չի եկել։

Նշենք, որ Մակրոնը նախ կը մասնակցի Երեւանում կայանալիք Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, յետոյ տեղի կունենան Մակրոն-Փաշինեան առաձնազրոյցը, ընդլայնւած կազմով հանդիպումները, որին կը յաջորդի նրանց համատեղ յայտարարութիւնը մամուլի համար։ Նախատեսւում է, որ այցի արդիւնքում երկու երկրների ղեկավարները ռազմավարական գործընկերութեան մասին փաստաթուղթ են ստորագրելու։

Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաեւ նախագահ Վահագն Խաչատուրեանի հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, լինելու է Մատենադարանում, իսկ յետոյ այցի վերջին օրը՝ մայիսի 5-ին, Փաշինեանի ուղեկցութեամբ մեկնելու է Գիւմրի։ Մակրոնը յարգանիք տուրք է մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի յիշատակին, այնուհետեւ Փաշինեանի ուղեկցութեամբ ներկայ կը գտնւի  Վարդանանց հրապարակում կայանալիք մեծ համերգին՝ նւիրւած հայ-ֆրանսիական բարեկամութեանը։ Այն կազմակերպելու համար կառավարութիւնը պետբիւջէից 393 միլիոն դրամ՝ աւելին քան մէկ միլիոն դոլար է յատկացրել։

Related Articles

Back to top button