Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները յարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում
Լուսանկարում՝ Յունաստանի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ

Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵՄ մի շարք ղեկավարներ եւ նրանց գլխաւորած պատւիրակութիւններ են այցելել Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ։
Մինչ այս պահը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողի մօտ ծաղկեպսակներ են տեղադրել՝
- Յունաստանի նախագահ՝ Կոնստանտինոս Տասուսալը
- Լիտւայի Հանրապետութեան վարչապետ՝ Ինգա Ռուգինիենէի
- Կանադայի Արտաքին գործերի նախարար՝ Անիթա Անանդը
Նախատեսւում է յառաջիկայ օրերին Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի այցը եւս՝ Ծիծեռնակաբերդ:



