ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղայի. Թեհրանի հետ վերջնագրով չես խօսի

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է Al Jazeera-ի պնդումները:

«Թեհրանի ներկայացրած պատերազմաւարտ համապարփակ նախաձեռնութեան մէջ չկայ որեւէ միջուկային ծրագրի մասին կէտ»։

Բաղային ընդգծել է, որ շրջանառւող տեղեկութիւններն՝ իբր Իրանը համաձայնել է ականազերծել Հորմոզի նեղուցը, «մաքուր սուտ է եւ թշնամու ստեղծած պատրանքը»։

ԱԳ նախարարութեան խօսնակը յայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ը իր պատասխանը Իրանի 14 կէտանոց առաջարկին փոխանցել է պակիստանցի միջնորդի միջոցով, եւ Թեհրանն այժմ ուսումնասիրում է այդ պատասխանը։

ԱԳ նախարարութեան խօսնակ Էսմայիլ Բաղային յայտարարել է, որ Իրանին ներկայացւած առաջարկը բացառապէս կապւած է պատերազմի աւարտի հետ։

«Թեմաները, որոնք շրջանառւում են, մասամբ վերաբերում են ԱՄՆ-ի հետ անցեալ բանակցային պատմութեանը։ Այժմ Իրանի 14 կէտանոց առաջարկն ամբողջովին կեներոնացած է պատերազմի դադարեցման վրայ, եւ լրատւամիջոցներում հնչած պնդումները չեն համապատասխանում իրականութեանը»։

Այս փուլում Իրանը միջուկային բանակցութիւն չի վարում։

Իրանի առաջարկի հիմքը պատերազմի դադարեցումն է, ապա՝ 30-օրեայ քննարկում մանրամասների շուրջ։ 

Նրա խօսքով՝ «երաշխիքն» այս մօտեցման մէջ նշանակում է յենւել սեփական ուժերի եւ ունեցած լծակների վրայ, քանի որ դաշտային կարողութիւններն են ամենակարեւոր երաշխիքը ցանկացած համաձայնութեան համար։

 

CNN. Թրամփն ամենայն հաւանականութեամբ, կը մերժի Իրանի նոր առաջարկը

Թրամփը «Կան» իսրայէլական հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է. «Մենք ուսումնասիրել ենք Իրանի առաջարկը, եւ այն մեզ համար լաւ չէ»։

The Wall Street Journal-ը պնդում է, որ Իրանի14 կէտանոց առաջարկը երկփուլ է։ 

Ըստ պարբերականի՝ Թեհրանը ներկայացնում է երկփուլ  գործընթաց. 

Առաջին փուլում նախատեսւում է քննարկել Հորմոզի նեղուցի հարցն ու դրա ապագան, ինչպէս նաեւ պատերազմի աւարտի պայմաններն ու ԱՄՆ-ի պարտաւորութիւնը՝ կապւած յարձակումները դադարեցնելուն»:

Երկրորդ փուլը վերաբերում է  միջուկային ծրագրին եւ պատժամիջոցներին։

Իրանի ԱԳՆ-ը հերքել է միջուկային հարցի շուրջ բանակցային  գործընթացի մասին տեղեկատւութիւնը, եւ այն տեղեկատւական արտահոսք անւանելու փոխարէն՝ որակել է ԶԼՄ-ների երեւակայութեան արդիւնք:

Related Articles

Back to top button