Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ալիեւի կայքում հրապարակւել է «Իրեւանում» գագաթնաժողովի մասնակիցներին ուղղւած ուղերձի տեքստը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մանիպուլիացիայի «փայլուն դաս» տւեց:

Դասը տրւեց գործնականում ողջ Եւրոպայի էլիտային։ Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Եւրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համաձայնեցմամբ, այլ ոչ թէ գագաթնաժողովն ընդունող կողմի հետ (առնւազն Ալիեւը նշել է հէնց Կոշտային), տեսաուղերձ է յղել Երեւանում անցկացւող Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին։

Թէ ընդհանրապէս ինչ առնչութիւն ունի Ադրբեջանը Եւրոպական քաղաքական համայնքի հետ, առանձին հարց է։ Հետաքրքիրն այն է, թէ ինչպիսի լկտիութեամբ է Ալիեւը Եւրոպային թելադրում իր օրակարգը եւ ինչպիսի է Եւրոպան այն ընդունում։

Կարճ ասած՝ Ալիեւի ուղերձը հանգում էր սեփական ձեռքբերումների թւարկմանը՝ «տարածքային ամբողջականութեան վերականգնում, անջատողականութեան դադարեցում, ռազմական յանցագործներին պատասխանատւութեան ենթարկում», ինչպէս նաեւ յարձակումների՝ Եւրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի հասցէին։ Ալիեւին առարկել համարձակւեց միայն Եւրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Խաղաղարարի» կերպարը ամրապնդելու համար Ալիեւը յայտարարեց Հայաստանի հետ խաղաղութեան հաստատման, առեւտրային յարաբերութիւնների եւ տարանցման մեկնարկի մասին, իսկ վերջում հաստատեց Բաքւի խաղաղ օրակարգը։

Թէ յատկապէս ինչ խաղաղ օրակարգ նկատի ունեն Բաքւում, պարզաբանում է Ադրբեջանի նախագահի պաշտօնական էջում հրապարակւած նիւթը։ Պարզւում է՝ նոյնիսկ այս մակարդակում Ադրբեջանում ի վիճակի չեն յարգել ընդդիմախօսներին։ Ադրբեջանի առաջնորդի պաշտօնական էջում Երեւանը նշւած է որպէս «Իրեւան»։

 

Կարեւոր

Տեղի ունեցողին առանձնայատուկ իմաստ է հաղորդում այն հանգամանքը, որ, չնայած «հաստատւած խաղաղութեանը», Ադրբեջանը հայկական կողմի համար փակ է պահում բոլոր պաշտօնական կայքերը, եւ դրանք հնարաւոր է դիտել միայն VPN-ի օգնութեամբ։

Ահա այսպէս՝ Ալիեւն շարունակում է հայատեաց քաղաքականութիւնը։

Related Articles

Back to top button