Գառնիկ Դանիէլեան. «Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղութեան փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի»
«ԱԼԻՔ» – Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղութեան փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի․ փուլ առ փուլ բոլոր պահանջները կատարելու քաղաքականութիւն են որդեգրել։ Այս մասին երէկ՝ օգոստոսի 7-ին, լրագրողներին ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Մի քանի օր առաջ է Ադրբեջանի նախագահը ասել, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը օրակարգում է։
Ադրբեջանը մի հատ քաղաքականութիւն է որդեգրել, որ փուլ առ փուլ բոլոր պահանջները, որ կայ, այդ պահանջները կատարւեն։
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղութեան փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի, ձգտում է ստանալ առաւելագոյնը, իսկ այդ առաւելագոյնը Հայաստանի չգոյութիւնն է։
Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ մի կերպ հրաժարւել է իր ծրագրերից։ Եթէ ինչ-որ մի կերպ ուզում են ասեն, որ ժամկէտների հարց է, դա մոլորութիւն է։
Իրենք ցոյց են տալիս, որ բացի հայկական կողմից, քննարկումներ կան, որ տարբեր կողմեր պիտի վերահսկեն միջանցքը։
Այս պահին էլ, որ սահմաններին սահմանապահներ են կանգնած, դա էլ խաբէութիւն է։
Ադրբեջանի զինւորները մի քանի տառի առաջ իրենց համազգեստները հանել են եւ սահմանապահների համազգեստ են հագել։ Ամէն ինչով զինւած են»,-ասել է նա։