Հայաստան - ԱրցախՔաղաքական

Շահրիար Հէյդարի. «ՂԱՐԱԲԱՂՆ ԱՒԱՆԴԱԲԱՐ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ»

«ԱԼԻՔ»-Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հէյդարին ասել է. «Իրանը ցանկանում է երկխօսութեան շրջանակներում լուծւեն Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրները»:

«parstoday.ir»-ի հաւաստմամբ Ղարաբաղեան հակամարտութեան հարցով Երիտասարդ լրագրողների ակումբին տւած հարցազրոյցում Շահրիար Հէյդարին ասել է. «Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետութիւնն օգտագործելով արտատարածաշրջանային երկրների եւ սիոնիստական ռեժիմի կարողութիւնները  ձեռք է բերել ռազմական գերակայութիւն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թոյլ չի տալիս  գրաւել  որտեղ որ ցանկանում է»:

«Ղարաբաղն աւանդաբար պատկանում է Հայաստանին եւ ժողովրդին փախուստը դէպի Հայաստան, պայմանաւորւած է ադրբեջանական բանակի գնդակոծութեամբ եւ յարձակմամբ, եւ դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էութիւնն ու ինքնութիւնը, քանի որ աւանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»։

Հէյդարին յաւելել է. «Այսօր Ադրբեջանը Ղարաբաղը շրջափակելով նեղ դրութեան մէջ է դրել Ղարաբաղը, Ղարաբաղը շրջափակման մէջ է չորս կողմից»։

Նրա խօսքով՝ արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, եւ օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական տարումով Եւրոպային միանալու համար։

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի փոխնախագահը յաւելել է. «Վերջին 30 տարիներին,  քանի որ  Ադրբեջանը, Հայաստանի դէմ պատերազմելու ուժ չունէր, մեծ արտօնութիւն է տւել սիոնիստական ռեժիմին, ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային, որպէսզի նրանց միջոցով ստանայ Ղարաբաղը»։

Related Articles

Back to top button