ԻրանՔաղաքական

Էկոնոմիկայի նախարարի իմպիչմենտը՝ ձայների մեծամասնութեամբ Հեմաթին հեռացւել է Փեզեշքիանի կառավարութիւնից

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանը քւէարկել է էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմաթիի իմպիչմենտի օգտին: Նա ազատւել է պաշտօնից: Տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:

Tasnim-ի համաձայն՝ խորհրդարանի մարտի 2-ի հրապարակային նիստում պատգամաւորների օրակարգում՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմաթիի իմփիչմենթի քննարկումներն էին: 

Տեղի ունեցած հանրային նիստում խորհրդարանը ձայների մեծամասնութեամբ հաւանութիւն տալով էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմաթիի իմփիչմենթի առաջարկին, նրան ազատեց նախարարի պաշտօնից։

Նիստի ընթացքում նախկին էկոնոմիկայի նախարարին պաշտպանել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որից յետոյ իր գործունէութիւնը պաշտպանելու համար ամբիոնին է մօտեցել Հեմաթին:

Աղբիւրի համաձայն իմպիչմենտը ի վերջոյ դրւել է քւէարկութեան, եւ ընդհանուր 273 ձայնից Հեմաթիի իմպիչմենտին համաձայնել է 182 պատգամաւոր, դէմ է արտայայտւել 89-ը, իսկ ձեռնպահների ու անվաւեր ձայների թիւը կազմել է մէկական ձայն։

 

Ռահմաթօլլահ Աքրամին նշանակւել է էկոնոմիկայի նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար

Նախագահի հրամանագրով Ռահմաթօլլա Աքրամին նշանակւել է էկոնոմիկայի նախարարի պաշտօնակատար։

Աքրամին նախկինում զբաղեցրել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտօնը՝ երկրի ֆինանսական վերահսկողութեան եւ գանձապետարանի պատասխանատուի բաժիններում։

Նա 2018 թւականին եւս երկու ամիս (սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր) Մասուդ Քարբասիանի իմբիչմենտից յետոյ Հասան Ռոհանիի կառավարութեան ազատւած նախարարին է փոխարինել Ֆինանսների նախարարութիւնում՝ ժամանակաւոր պաշտօնակատարի յանձնարարութեամբ:

Related Articles

Back to top button