ԻրանՔաղաքական

Զարիֆի մերձաւորները հաստատել են նրա հրաժարականի մասին լուրը սակայն պաշտօնական աղբիւրներից պաշտօնապէս դեռ ոչինչ չի յայտարարւել

«ԱԼԻՔ» – Tasnim-ի համաձայն` Զարիֆի տւած հրաժարականի մասին տեղեկատւութիւնը հաստատել են նրա մերձաւորները:

Աղբիւրի համաձայն, ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջաւադ Զարիֆին մօտ կանգնած անձնինք հաստատել են սոցցանցերում ժամեր շարունակ շրջանաժւող նրա հրաժարականի մասին լուրերը: Սակայն այս մասին դեռ պաշտօնական յայտարարութիւն չկայ:

Tasnim-ը վկայակոչելով իր աղբիւրներից ստացած տեղեկատւութիւնը նշել է, որ Զարիֆի հրաժարականը կապ չունի Աբդոլնասեր Հեմաթիի իմփիչմենթի հետ։

Աղբիւրը յաւելել է, որ Զարիֆը բազմիցս հրաժարական է տւել զբաղեցրած պաշտօնից՝ Ռոհանիի եւ Փեզեշքիանի կառավարութիւններում:

Յիշեցնենք, որ իր յուշագրութիւնների հատորում (Փայաբէ Շաքիբաի-Համբերատարութեան եզրը) Զարիֆը պատմել է 1992-ից 1400 թւականներին գրանցած իր հինգ հրաժարականների մանրամասները:

Related Articles

Back to top button