ՄիջազգայինՔաղաքական

«Թասնիմ»-ի յատուկ անդրադարձը Սիոնիստական բանակի զգալի մասը համագործակցել է «Ալ-Աքսայի փոթորիկ»-ի մարտիկների հետ

«ԱԼԻՔ»- Պաղեստինեան դիմադրութեան ջոկատայիններին մօտ կանգնած իրազեկ անձի համաձայն  «Ալ-Աքսայի փոթորիկ»-ի գործողութեան ընթացքում  բացայայտւել է սիոնիստական բանակում պաղեստինեան կողմի ներթափանցման մասին տւեալներ, որով մէկ տարւայ ընթացքում հնարաւոր է դարձել սպառազինել պաղեստինական ջոկատայիններին Իսրայէլի բանակի հնարաւորութիւններով: Տեղեկացնում է «Թասնիմ»-ը:

Աղբիւրի համաձայն, գործողութեան մեկնարկին՝ շաբաթ օրը 800 կէտից շուրջ 1000 ջոկատայիններից կազմւած պաղեստինեան ուժերը գրոհել են 20 բնակավայրերի եւ 11 ռազմակայանների ուղղութեամբ։

Սիոնիստական բանակի ներկայացրած զեկոյցում արձանագրւած է, որ ՀԱՄԱՍ-ն իր վերջին գործողութիւնը ծրագրել է «աւելի քան մէկ տարի առաջ», խիստ գաղտնի պայմաններում։

Դիմադրութեան ջոկատների պաղեստինցի պաշտօնեան այս կապակցութեամբ «Թասնիմ»-ին ասել է, որ գործողութեանն անհրաժեշտ տեղեկատւութեան մի մասը ձեռք է բերւել  իսրայէլական բանակի որոշ ուժերի միջոցով, իսկ նրանցից ոմանք երկար ժամանակ համագործակցել են դիմադրութեան ճակատի ներթափանցած մարտիկների հետ: Տեղեկութիւնների արտահոսքն օգտագործւել է Գազայի շրջակայքի բնակավայրեր եւ յատկապէս ռազմակայաններ ներթափանցելու համար։

Աղբիւրի համաձայն, այս համագործակցութիւնը չի սահմանափակւել միայն տեղեկատւական հարցերով, եւ երկար ժամանակ պաղեստինցիներն հարկաւոր զինամթերքի զգալի մասը հայթայթել են իսրայէլական բանակում եղած իրազեկիչներից:

«Թասմին»-ը յաւելել է, որ երկար ժամանակ սիոնիստների բանակի քննարկման թեմաներից է եղել զինծառայողների թմրանիւթերից կախւածութեան մասին խնդիրը, եւ ասւում է նաեւ, որ նոյնիսկ ոմանք իրենց անձնական զէնքերն են փոխանակել թմրանիւթի դիմաց:

Սիոնիստական «Ma’ariv» թերթի փոխանցմամբ՝ Իսրայէլի եւ Եգիպտոսի միջեւ պատնէշի կառուցումից յետոյ (կառուցւած 6 պատերից մէկը) պաղեստինեան խմբաւորումներն օգտագործել են իսրայէլական բանակի զօրանոցներն՝ ապահովելու գործողութեանն անհրաժեշտ զինամթերքը։

Նոյն կապակցութեամբ 2021 թւականի դեկտեմբերի 16-ին Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսութեան 13-րդ ալիքը տեղեկացրել է, որ  հիւսիսում գտնւող Էսկանդերունի բրիգադի ռազմաբազայի «M16» զինատեսակների պահեստում կորել է աւելի քան 100,000 պարկուճ, ինչը իսրայէլական ոստիկանութեան ներկայացրած զեկոյցում այդ թիւը նշւել է 150000։

Վերջին շրջանում նկատելի է դարձել նաեւ այն փաստը, որ  պաղեստինեան խմբաւորումները, յատկապէս նրանց յատուկ ջոկատայինները, հիմնականում օգտագործում են զէնքեր, որոնք հասանելի էին միայն սիոնիստական ​​բանակին:

Ըստ «Թասնիմ»-ի՝ դիմադրութեան ջոկատների ստորաբաժանումները սպառազինւում են 3 հիմնական եղանակով. առաջինը՝ «տակից» զէնք գնելով Իսրայէլում զէնքի մաքսանենգ խմբաւորումներից, երկրորդը՝ կազմակերպւած խմբերով զինաբազա ներխուժելով զէնք ձեռք բերելու համար: Երրորդ՝ զէնքի առեւտրով զբաղւելով որոշ իսրայէլցի զինւորների համագործակցութեամբ։

Աղբիւրի համաձայն, Սիոնիստական ​​ռեժիմի պահեստներից զէնքի ձեռք բերումը չի սահմանափակւել միայն անհատական ​​թեթեւ զինատեսակներով, 2012 թւականին «Haaretz» թերթը բացայայտում անելով գրել է, որ իսրայէլական զօրանոցներից դուրս բերւած զէնքերի մէջ (14 միլիոն դոլար արժողութեամբ) աչքի է ընկնում «Գիլ» տեսակի հակատանկային համակարգ:

2020 թւականի դեկտեմբերին «Yedioth Ahronoth» թերթը եւս գրել էր, որ «Կիսոնիմ» սիոնիստական ​​բնակավայրում տեղակայւած Գոլանիի 13-րդ բրիգադի գումարտակի մեծ թւով անձնակազմ է ազատւել աշխատանքից՝ մեծ քանակութեամբ թմրանիւթ յայտնաբերւելու պատճառով։

Ըստ իսրայէլական աղբիւրների՝ իսրայէլական բանակայինների շրջանում աճ է արձանագրել   թմրամոլութիւնը, իսկ այս հարցը դարձել է պաղեստինցիների եւ իսրայէլական բանակի սպաների միջեւ զէնքի առեւտրի հիմնական պատճառներից մէկը:

«Այսպիսով թւում է, թէ «Ալ-Աքսայի փոթորիկ»-ի աւարտով, պէտք է սպասել ներքին զտումների, ինչի արդիւնքում մեծ թւով սպայակազմ է հեռացւելու բանակից»,- գրում է «Թասնիմ»-ը:

Նոյն կարգով բազմաթիւ իսրայէլական կազմակերպութիւններում առաջադրանքների բաշխման պատճառով «Շաբակ»-ում (Իսրայէլի ներքին անվտանգութեան ծառայութիւնը, որը պատասխանատու է պաղեստինեան դիմադրութեան խմբերի մոնիտորինգի համար), «Աման»-ում  (բանակի հետախուզութիւն) եւ ոստիկանութիւնում գրանցւել են կարեւորագոյն բացթողումներ:

Այնուամենայնիւ քննադատութեան հիմնական սլաքն ուղղւած է լինելու աւելի բարձր պաշտօնեաներին՝ սկսած վարչապետից, վերջացրած պաշտպանութեան նախարարով ու բանակի շտաբի պետով։

Աղբիւրը յաւելել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական եւ անվտանգութեան համակարգի  զգալի մասը համագործակցել է դիմադրութեան խմբերի, ինչպէս նաեւ Իրանի հետախուզական կառոյցների հետ, ինչն ստիպել է այս ռեժիմին վերջին տարիներին վերացնել նրանցից շատերին:

«Սիոնիստական ​​այս մօտեցման արդիւնքում  ռեժիմի սպաների, շարքայինների եւ զինծառայողների շրջանում արձանագրւել են կասկածելի մահւան դէպքեր, իհարկէ, նրանցից շատերը թաքցւել են ռազմական լուրերում գրաքննութեան օրէնքի խստացման բերումով:

Սակայն պաղեստինեան դիմադրութեան ջոկատների ազդեցութիւնը իսրայէլական բանակի եւ հետախուզական կառոյցների վրայ, ռեժիմի առաջնորդներին աւելի մեծ մարտահրաւէրների առաջ է կանգնեցրել»,- եզրակացրել է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը:

Related Articles

Back to top button