Քաղաքական

Գառօ Փայլանը երազում է Շուշիում խմել ադրբեջանական կոնեակ եւ կեանքը վայելել Բաքւում

«ԱԼԻՔ» – Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամաւոր Գառօ Փայլանը, ով աջակցում է ՀՀ իշխանութիւնների քաղաքականութեանը եւ վայելում նրանց հաւանութիւնը, օրերս ZOOM քննարկումներից մէկի ժամանակ աղմկայարոյց յայտարարութիւններ է արել։ Հաղորդում է 168.am-ը:

Նրա ելոյթներից որոշ հատւածներ են տարածւել սոցցանցերում, որտեղ Փայլանը նշում է, թէ ինչպէս է ցանկանում «աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների եւ հայերի հետ», որ  բոլորը եղբայրներ են:

«Ես չեմ պատրաստւում աշխատել միայն հայերի համար, պատրաստւում եմ աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների եւ հայերի համար, նրանք իմ եղբայրներն են։ Մենք պէտք է միասին գոյակցենք։

Իմ երազանքն է այցելել Շուշի, միասին խմել հայկական կամ ադրբեջանական կոնեակ, վայելել կեանքը Բաքւում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանայ լճում»,- նշել է Փայլանը, արժանանալով քննադատութիւնների ալիքի համացանցային հարթակներում:

Related Articles

Back to top button