Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Էմմանուէլ Մակրոն. «Ադրբեջանը պէտք է անյապաղ դադարեցնի յարձակումը Արցախի վրայ»
Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը յայտարարութիւն է արել.
«Վճռականօրէն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը։
Յարձակումը պէտք է անյապաղ դադարեցւի եւ վերսկսւի բնակիչների իրաւունքների եւ անվտանգութեան քննարկումը: Ես մնում եմ սերտ կապի մէջ վարչապետ Փաշինեանի հետ»։