Փաշինեանական թունաւոր քաղաքականութիւն

ՀԱՅԿ ՍԱՐԵԱՆ
2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանի ներքաղաքական զարգացումները ձեւաւորեցին բազմաշերտ եւ ծանր իրավիճակ, ուր Նիկոլ Փաշինեանի վարչակազմի որդեգրած ռազմավարական ուղեգիծը աւելի եւ աւելի է հեռանում համահայկական շահերից ու այն հիմնարար ազգային արժէքներից, որոնք հազարամեակներով կազմել են հայկական ինքնութեան եւ պետականութեան ողնաշարը։ Ապազգային եւ հակահայ բնոյթ կրող քաղաքականութիւնների աճը մտահոգիչ է, ինչի հետեւանքով Հայաստանի ներկայիս իշխանութիւնները հետեւողականօրէն խզում են այն կապերը, որոնք դարերով միաւորել են հայրենիքի եւ Սփիւռքի հայութեանը։
ՀՀ վարչապետի վերջին տարիների բազմաթիւ յայտարարութիւններն ու գործնական քայլերը մատնանշում են հակահայ ուղղւածութեան նոր փուլ, որը ներկայացւում է իբրեւ «տրանսֆորմացիա» կամ «վերաձեւում»։ Իրականում այս քաղաքական մտածողութեան հիմքում նկատելի է լիբերալիստական շաբլոններով կառուցւած մի գործընթաց, որ բացայայտօրէն հակասում է ազգային մտածողութեանն ու պատմական-քաղաքակրթական տեսակի դասական ընկալումներին։
Այս «վերաձեւման» առանցքային բաղադրիչներից մէկը ներկայիս Հայաստանի եւ պատմական Հայաստանի արհեստական բաժանումն է, որը ներկայացւում է որպէս «ներկայիս Հայաստանի ու պատմական Հայաստանի համատեքստ» կամ «Հայոց պատմութիւն եւ Հայաստանի պատմութիւն»։ Այս գործընթացի շարունակականութիւնը թիրախի տակ է դնում հայ ժողովրդի բազմադարեան ձեռքբերումներն ու արժէքները։ Տարբեր ոլորտներում իրականացւող քաղաքականութիւնը հարւածում է մեր ժողովրդի ինքնութեան եւ գոյութեան հիմնական յենասիւներին, որոնցից հետեւեալ հինգն առանձնայատուկ կարեւորութիւն ունեն։
Նախ՝ պատմութեան թիրախաւորումը «ներկայիս» եւ «պատմական» Հայաստանների արհեստական բաժանումով, որով նսեմացւում է պատմական Հայաստանի գիտակցութիւնը եւ խաթարւում տարածական ընկալումը։ Ստեղծւում է միջավայր, ուր իշխանութիւնը կարող է վերաշարադրել պատմութիւնն ըստ իր քաղաքական շահերի։ Արդիւնքում խորանում է նաեւ պառակտումը Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, քանի որ սփիւռքեան մեծամասնութեան արմատները բխում են պատմական Հայաստանի շրջաններից։ «Ներկայիս Հայաստանի» մշտական շեշտադրումը որպէս փոքր եւ սահմանափակ պետութիւն՝ մղում է երիտասարդ սերունդին հրաժարւել իր լայնածաւալ հայրենիքի տեսլականից։ Պատմական Հայաստանի մասին խօսքն առաջացնում է հպարտութիւն եւ ազգային ինքնագիտակցութիւն, մինչդեռ «ներկայիս Հայաստան» եզրոյթը սահմանափակում է այդ հորիզոնը՝ սպասարկելով թրքամէտ քաղաքական տրամաբանութեանը։ Թուրքիան ձգտում է խեղաթիւրել սերունդների ընկալումները՝ հայ երիտասարդին ներկայացնելով որպէս Թուրքիայի ենթակայ միաւոր։
Երկրորդ՝ Հայոց Ցեղասպանութեան նոսրացումը պատմական Հայաստանի նեղ մեկնաբանութեամբ։ Երբ Ցեղասպանութիւնը ներկայացւում է միայն ներկայիս Հանրապետութեան սահմաններով պայմանաւորւած իրողութիւն, խաթարւում են պահանջատիրական հիմքերը եւ նսեմանում համահայկական ընկալումները։ Ցեղասպանութիւնը դարձնել միայն պատմական Հայաստանի խնդիր եւ դուրս մղել այն ներկայիս Հայաստանի օրակարգից՝ նշանակում է վնասել այն ամբողջ համակարգը, որի մէջ տարիներ ձեւաւորւել է մեր ժողովրդական իրաւունքների գիտակցութիւնը։
Երրորդ՝ ազգային մտածողութեան եւ հայրենասիրական արժէքների թիրախաւորումը՝ դրանք ներկայացնելով որպէս «հին» կամ «ժամկէտանց» գաղափարներ։ Լիբերալ անհատապաշտութեան նորմերով ներշնչւած վարչակազմը տարածում է արեւմտեան մշակոյթ եւ բարոյական նոր չափորոշիչներ՝ մատուցելով դրանք որպէս միակ «առաջադէմ» ուղին։ Պետական մակարդակով պատմութեան եւ ինքնութեան վերաձեւման փորձը թուլացնում է այն ազգային ինքնագիտակցութիւնը, որ եղել է հայկական պետականութեան եւ համահայկական միասնութեան հիմնասիւնը։
Չորրորդ՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկման փորձերը։ Քաղաքական եւ հանրային խօսքում նկատւող յարձակողականութեան հետեւանքով վտանգւում է այն հաստատութեան դերը, որը դարերով եղել է ինքնութեան, մշակոյթի եւ գոյատեւման առանցք։ Եկեղեցու հեղինակութեան նսեմացումը խաթարում է նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի փոխկապւածութիւնը, քանի որ Եկեղեցին հանդիսացել է համահայկական գաղափարներն իրար կապող հէնքը։
Հինգերորդ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ ուղղւած քաղաքականութիւնը, որի նպատակն է Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի տեսլականը։ Վարչակազմի հռետորաբանութիւնը, որ թիրախաւորում է Դաշնակցութիւնը, իրականում հարւածում է ողջ հայութեան այն քաղաքական գաղափարախօսութեանը, որի հիմնական բովանդակութիւնը Արեւմտահայաստանի, Արցախի եւ պատմական հայրենիքի միւս շրջանների վերամիաւորման տեսլականն է։ Արդիւնքում ոչ միայն Դաշնակցութեան քաղաքական ուղեգիծը, այլեւ համահայկական պահանջատիրութիւնն է ներկայացւում որպէս «հնացած» կամ «ոչ արդիական»։
Այս հինգ գործօնների ամբողջութիւնը պարզ կերպով ցոյց է տալիս, որ Փաշինեանի վարչակազմի որդեգրած քաղաքական ուղեցոյցը հակադրւում է ոչ միայն ազգային շահերին, այլ նաեւ Սփիւռքի եւ Հայաստանի հոգեւոր, մշակութային եւ պատմական ամբողջականութեան հիմքերին։ Թէեւ իշխանութեան կողմնակիցները փորձում են ներկայացնել այլընտրանքային մեկնաբանութիւններ, սակայն իրականութիւնները խօսում են խորքային եւ հետեւողական կործանարար քաղաքականութեան մասին, որոնք սպառնում են հայ պետականութեան ամրութեանը եւ համահայկական միութեան կենսական կառուցւածքը։
Եթէ այս ընթացքը շարունակւի, ապա հայ ժողովրդի ինքնութիւնը, արժանապատւութիւնը եւ ազգային տեսակը կը գտնւեն ծանր եւ անդառնալի սպառնալիքի տակ։ Հայաստանի Հանրապետութիւնը, փոխանակ ամրապնդի իր ինքնիշխանութիւնը եւ պաշտպանի իր ազգային շահերը, կը մղւի վասալական դիրքի՝ սպասարկելով ոչ թէ սեփական ռազմավարական շահերին, այլ տարածաշրջանային կենտրոնների, ներառեալ Թուրքիայի եւ փանթրքական ծրագրերի նպատակները։
2018 թւականի իշխանազաւթումից յետոյ Հայաստանի ներքաղաքական զարգացումները ձեւաւորեցին բազմաշերտ եւ ծանր իրավիճակ, ուր Նիկոլ Փաշինեանի վարչակազմի որդեգրած ռազմավարական ուղեգիծը աւելի ու աւելի է հակադրւում համահայկական շահերին եւ այն հիմնարար ազգային արժէքներին, որ հազարմեակներով կազմել են հայկական ինքնութեան եւ պետականութեան ողնաշարը։ Ապազգային եւ հակահայ բնոյթ կրող քաղաքականութիւնները մտահոգիչ աճ են արձանագրում, ինչի հետեւանքով Հայաստանի ներկայիս իշխանութիւնները ընդհատում է այն կապերը, որոնք պատմականօրէն միաւորել են հայրենիքի եւ Սփիւռքի հայութեանը։
Վերջին տարիներին վարչապետի կողմից հնչեցւած բազմաթիւ ելոյթներ ու վարած քաղաքականութիւնները, մատնանշում են հակահայ ուղղւածութեան նոր փուլ՝ ներկայացւած իբրեւ «տրանսֆորմացիա» կամ «վերաձեւում»։ Իրականում, այս քաղաքական կարծրատիպի խորքում նկատելի է լիբերալիստական շաբլոններով ուղղորդւող մի գործընթաց, որը բացայայտօրէն հակասում է մեր ազգային մտածողութեանն ու պատմական տեսակի դասական ըմբռնումներին։
Այս «տրանսֆորմացիայի» առանցքային մասը ներկայիս Հայաստանի եւ պատմական Հայաստանի արհեստական բաժանումն է, որը ներկայացւում է որպէս «ներկայիս Հայաստանի ու պատմական Հայաստանի համատեքստ» կամ «Հայոց պատմութիւն եւ Հայաստանի պատմութիւն»։ Վարչակազմի այս նախագծերի շարունակականութիւնը թիրախի տակ կը տանի հայ ժողովրդի բազմադարեան ձեռքբերումներն ու արժէքները։ Այս ուղղութեամբ իշխանութիւննների քաղաքականութիւնը տարբեր ոլորտներում հարւածելու է մեր ժողովրդի իքնութեանն ու գոյութեանը, որոնցից՝ առանձնայատուկ կարեւորութիւն ունեցող հինգի մասին վերում նշւած էր:
Նոր Ջուղա, դեկտ. 2025 թ.


