Թրամփը հանդիպել է Սիրիայի ժամանակաւոր նախագահի հետ

«ԱԼԻՔ» – Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սիրիայի ժամանակաւոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (Ջոլանի) հանդիպումը:
Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ հանդիպումն անց է կացել փակ դռների ետեւում։ Բանակցութիւններից յետոյ համատեղ մամուլի ասուլիս կամ յայտարարութիւն չի արւել։
Աւելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայութիւնը յայտնել էր՝ այցի ընթացքում Ալ-Շարաան մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայի՝ ԴԱԷՇ-ի դէմ պայքարող միջազգային կոալիցիային միանալու հեռանկարները:
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնն արդէն յայտարարել է, որ «Կեսարի» օրէնքի շրջանակում դադարեցնում է Սիրիայի դէմ պատժամիջոցները:
Ֆինանսների նախարարութեան տւեալներով՝ կասեցումը վերաբերում է որոշակի գործարքների, բացառութեամբ Ռուսաստանին եւ Իրանին առնչւող որոշակի գործարքների։
Աւելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը վերացրել էր Ալ-Շաարայի եւ նրա ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ ահաբեկչութեանն առնչւող պատժամիջոցները։
Այդ մասին բանաձեւը մշակել է ԱՄՆ-ն։



